Февраля 14, 2025 | 13:57
Образование
Международное сотрудничество
Укрепление международных отношений является ключевой целью
Совместные онлайн-встречи становятся важным инструментом налаживания и развития международного сотрудничества в сфере образования. Онлайн-встреча с участием ректора ЕГУ, начальника Управления международного сотрудничества, декана факультета европейских языков и коммуникации и декана факультета международных отношений с партнерами из Доминиканской Республики стала новым шагом в расширении международных связей и реализации новых программ.
![](/sites/default/files/styles/large_slide/public/2025-02/1309dd23-8b16-4136-a478-8494a02cf8cf.jpg?h=67ecbee6&itok=zJU7WxGA)
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵԼՀ և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դեկաններ Գևորգ Բարսեղյանը և Տիգրան Եփրեմյանը առցանց հանդիպում են ունեցել Դոմինիկյան Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ուսուցման բարձրագույն կրթության ինստիտուտի (Institute of Higher Education in Diplomatic and Consular Training) ռեկտոր Խոսե Ռաֆայել Էսպայլատի (Jose Rafael Espaillat) և պրոռեկտորի, ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչության գործերի ժամանակավոր հավատարմատար Սանդրա Սանտանայի հետ՝ քննարկելու համագործակցության զարգացման ուղիները։ Հանդիպման նախաձեռնողն էր Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության դեսպանատունը:
Նպատակն ու քննարկված թեմաները
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել նոր համագործակցությունների և նախագծերի հնարավորությունները։ Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ կողմերը ներկայացրել են իրենց բուհերի առաջնահերթությունները, գործունեությունը և իրենց պատրաստակամությունը հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցելու, ինչպես նաև նոր ծրագրեր զարգացնելու գործում։
Նոր լսարանը՝ միջազգային կապերի ամրապնդման հարթակ
Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը դեռ նախորդ տարի հանդիպել էր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և ԵԼՀ դեկան Գևորգ Բարսեղյանի հետ։ Հանդիպումների և քննարկումների արդյունքում ներկայացվել է առաջարկ՝ բացելու լսարան (այն ֆինանսավորվել է Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության պատվավոր հյուպատոսի՝ Միքայել Կարապետյանի աջակցությամբ) և ամրապնդելու կրթական կապերը Դոմինիկյան Հանրապետության բուհերի հետ։ Դոմինիկյան կողմն առաջարկել է կրթական ծրագրերի երկու հիմնական ուղղություններ՝ եվրոպական լեզուներ և հաղորդակցություն, ինչպես նաև միջազգային հարաբերություններ, որոնք էլ կդառնան համագործակցության հիմնական ոլորտները։
Շարունակական քայլեր՝ ուղղված համագործակցության զարգացմանը
Փետրվարի 20-ին Երևանի պետական համալսարան է այցելելու Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության դեսպանը՝ հանդիպում ունենալու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ և մասնակցելու լսարանի պաշտոնական բացման արարողությանը։ Համագործակցության հետագա զարգացումների մասին կտեղեկանանք դեսպանի այցից հետո։