Հումբոլդտի համալսարանում (Գերմանիա) «Էրազմուս+» ծրագրի շրջանակում տրամադրվում է կրթաթոշակ ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ասպիրանտների համար՝ 5-20 օր ժամկետով 2025/2026 ուստարվա առաջին կիսամյակում հետազոտական աշխատանք կատարելու նպատակով։
Կրթաթոշակը կազմում է օրական 70 եվրո: Ավիատոմսերի գումարը փոխհատուցվում է 360 եվրոյի չափով:
Գերմաներենի/անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Համալսարանի մասին հավելյալ տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. մարտի 7-ն է:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն/գերմաներեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. դիպլոմ,
4. հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիր (պլան),
5. տեղեկանք աշխատավայրից (ուսման վայրից),
6. հրավեր Հումբոլդտի համալսարանի պրոֆեսորի կողմից (հորդորում ենք հրավեր չխնդրել Հումբոլդտի համալսարանի վարչական աշխատակիցներից, այլ միայն ֆակուլտետների պրոֆեսորներից),
7. ուսումնառության համաձայնագիր։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին։
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան