Февраля 14, 2025 | 16:30
Мероприятия
Культура
Студенческая жизнь
Знание и любовь - вместе. Праздничное мероприятие в ЕГУ
Любовь на протяжении веков была одной из важнейших ценностей в разных культурах и обществах, вдохновляя людей на стремление к красоте, добру и гармонии. В армянской действительности она также занимает своё особое место в научной и академической среде. В этом контексте 14 февраля, в канун армянского праздника любви и молодости, в ЕГУ состоялось интересное и насыщенное мероприятие, объединившее студентов, профессорско-преподавательский состав и административный персонал. Собравшиеся представили свои знания и мысли о роли и значении любви.
![](/sites/default/files/styles/large_slide/public/2025-02/22_0.jpg?h=790be497&itok=pqNE9GNg)
Միջոցառման ընթացքում մասնակիցներին հնարավորություն տրվեց լուսանկարվելու հատուկ ձևավորված ֆոտոզոնայում, որը խորհրդանշում էր սիրո և գիտելիքի միաձուլումը:
Այնուհետև ԵՊՀ պատմության թանգարանում տեղի ունեցավ «Թե կան դասեր, կա նաև սեր» թեմայով ռիլերի մրցույթի և «Մեր մեծերի սերը» խորագրով քվեսթի մրցանակաբաշխությունը: Մրցույթները նպատակ ունեին խթանելու պատմական և մշակութային արժեքների ուսումնասիրությունը՝ ընդգծելով սիրո դերը հայ մեծերի կյանքում:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/0012.jpg?itok=z6gBJ3bm)
«Քվեսթները հնարավորություն ընձեռեցին մասնակիցներին վերհիշելու դրվագներ մտավորականների ստեղծագործություններից, համախմբելու համալսարանի տարբեր ստորաբաժանումներ՝ խրախուսելով ուսանողների ներգրավվածությունը համահամալսարանական միջոցառումներում։ Այն միջոցառումները, որոնք անցկացվում են համալսարանում, կազմակերպվում են նախ և առաջ ուսանողների համար»,- նշեց ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը։
Օրվա կարևորագույն իրադարձություններից էր «Սերը տարբեր գիտակարգերի աչքերով» պանելային քննարկումը, որի շրջանակում ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ներկայացուցիչները խոսեցին տարբեր գիտակարգերում սիրո դերի ու դրսևորման ձևերի մասին:
Մասնագիտական քննարկումներ ծավալվեցին աստվածաբանության, ազգագրության, հոգեբանության և կենսաբանության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Պանելային քննարկման բանախոսներն էին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ, հ.գ.թ. Դավիթ Հայրապետյանը, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.դ. Սեդա Մարությանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ. Հրանուշ Խառատյանը և ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պ․գ․թ․ Լուսինե Թումանյանը։ Նրանք խոսեցին իրենց մասնագիտական ոլորտում սիրո դրսևորումների մասին՝ ներկայացնելով սերը տարբեր տեսանկյուններից և գիտական մոտեցումներով։ Բանախոսներն անդրադարձան նաև Սուրբ Սարգսի և Սուրբ Վալենտինի տոների ընկալումներին, այդ ընկալումների միջև եղած տարբերություններին, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ավանդույթներում սիրո դերի առանձնահատկություններին։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/13_2.jpg?itok=LTLCdPqG)
Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի, շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի, մարքեթինգի բաժնի և շարունակական կրթության կենտրոնի համատեղ ջանքերով։
Այս միջոցառումը հնարավորություն տվեց մասնակիցներին ոչ միայն վայելելու տոնական մթնոլորտը, այլև մտածելու սիրո բազմակողմանի նշանակության մասին՝ թե՛ անձնական, թե՛ ակադեմիական առումներով: