
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն «Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդի հետ համատեղ հումանիտար հոսքի աշակերտների համար կազմակերպել էր ճանաչողական այց Իրավագիտության ֆակուլտետ:
Ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը փետրվարի 20-ին կայացած հանդիպմանը ողջունեց աշակերտներին՝ նշելով, որ նմանօրինակ այցերը նպաստում են ապագա ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, կրթական հետաքրքրությունների զարգացմանը: Դեկանը ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, ընդունելության կարգը, ուսումնառության սկզբունքները, ուսումնամեթոդական ծրագրերը և մասնագիտական հնարավորությունները: Աշակերտները ստացան իրենց հետաքրքրող հարցերի հստակ և բովանդակալից պատասխանները։
Այցը շարունակվեց իրավաբանական կլինիկայում, որտեղ ներկայացվեց կլինիկայի գործունեությունը: «Փախստականների իրավունք» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ 4-րդ կուրսի ուսանողուհի, կլինիկայի իրավախորհրդատու Միլենա Աղասյանը: