ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» և «Համաշխարհային քաղաքականություն» կրթական ծրագրի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար «Չինաստանի քաղաքականությունը Աֆրիկայում» թեմայով առցանց դասախոսությամբ հանդես եկավ Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգի համալսարանի պրոֆեսոր Սիզո Նկալան:
Բանախոսության ընթացքում հրավիրյալ դասախոսը ներկայացրել է Չինաստանի քաղաքականության առանձնահատկությունները Աֆրիկայում 20-րդ դարի կեսից մինչև 21-րդ դարը:
Դասախոսությունից հետո Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանն ու Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Ժակ Մանուկյանը բանախոսի հետ քննարկեցին գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավոր եզրեր գտնելու անհրաժեշտությունը և այն խորացնելու պատրաստակամությունը: Անդրադարձան նաև «Հայաստան-Հարավային Աֆրիկա հարաբերությունների զարգացման ուղիները. Աֆրիկայի վերելքը և գործընկերության հեռանկարները Հայաստանի և Արևելյան Եվրոպայի երկրների հետ» խորագրով հնարավոր սիմպոզիումի անցկացման հարցերին:
Այս կիսամյակում պրոֆեսոր Սիզո Նկալայի դասախոսությունները շարունակական կլինեն: