ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի «Քիմիա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները «Անօրգանական սինթեզ» առարկայի շրջանակում այցելեցին «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի հանքարդյունաբերական գործարան՝ ծանոթանալու ոլորտի աշխատանքային գործընթացներին, տեխնոլոգիաներին և բնապահպանական միջոցառումներին, այդ թվում՝ ոսկու ձուլմանը։
Փետրվարի 28-ին կազմակերպված շրջայցի նպատակն ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն էր, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտի մասին նրանց տեղեկացվածության մակարդակի բարձրացումը:
Ուսանողներին ոսկու հանքում ներկայացվեցին արտադրական փուլերը, օգտագործվող տեխնիկան և անվտանգության կանոնները։ Ընկերության ներկայացուցիչները խոսեցին նաև ոլորտի կարիերայի հնարավորությունների մասին՝ նշելով, որ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է բուհերի հետ՝ պատրաստելու նոր սերնդի մասնագետներ։
Շրջայցի ավարտին ուսանողները խոսեցին իրենց տպավորությունների մասին՝ ընդգծելով, որ այցն օգնեց իրենց ավելի լավ հասկանալ հանքարդյունաբերության առանձնահատկությունները, կարևորությունը և ոլորտում աշխատելու հեռանկարները։
Շնորհակալ ենք «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տնօրենությանը՝ հետաքրքիր և բովանդակալից այց կազմակերպելու համար։