
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրաիրավական կարգավիճակը ներքին և արտաքին քաղաքականության մեջ» թեմայով բանախոսություն:
Սույն թվականի մարտի 3-ին բանախոսությամբ հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոն վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
Բանախոսություններին հաջորդած քննարկման ընթացքում ներկայացվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ և այսօր, նաև՝ եկեղեցու և պետության փոխհարաբերությունները։