«Երևանի պետական համալսարան» հիմնադրամը միջազգային գիտակրթական համագործակցության շրջանակում հայտարարում է հրավիրյալ պրոֆեսորի դասավանդման դրամաշնորհի տրամադրման մրցույթ՝ ԵՊՀ-ում 1 կիսամյակ* ժամկետով 6 կրդիտին համարժեք մասնագիտական դասընթաց(ներ) վարելու, ինչպես նաև առնվազն մեկ ավարտական աշխատանք կամ մագիստրոսական թեզ ղեկավարելու նպատակով:
Մասնակցության հայտը՝ կից փաստաթղթերով, անհրաժեշտ է ուղարկել ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության education@ysu.am էլհասցեին ս.թ. 10.04.2025 - 20.05.2025 ժամանակահատվածում:
Հրավիրյալ պրոֆեսորին ներկայացվող պահանջներ.
Օտարերկրյա համալսարանում համապատասխան մասնագիտական ոլորտում գիտամանկավարժական գործունեություն
Հիրշի ինդեքս (h-index)՝ ըստ «Scopus»-ի (հումանիտար ոլորտում՝ առնվազն 4, բնագիտամաթեմատիկական ոլորտում՝ առնվազն 7)
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորի համար.
Ուսումնական ստորաբաժանման ղեկավարի զեկուցագիր՝ դրամաշնորհի մասնակցության վերաբերյալ
Առաջարկվող դասընթացի նկարագրիչներ՝ «pdf» կամ «jpg» տարբերակով (ստորագրված)
Կրթական ծրագրի ղեկավարի հիմնավորում՝ հրավիրյալ պրոֆեսորի կողմից դասավանդման անհրաժեշտության վերաբերյալ
Ուսումնական ստորաբաժանման գիտական խորհրդի որոշման քաղվածք՝ դրամաշնորհի երաշխավորման վերաբերյալ
Պրոֆեսորի ինքնակենսագրություն (CV)
Պրոֆեսորն իր աշխատանքային էլհասցեից ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության education@ysu.am էլհասցեին պետք է ուղարկի նամակ-հաստատում առ այն, որ ծանոթ է աշխատանքային գործառույթներին և պարտականություններին:
*Հատուկ դեպքերում (համապատասխան պրոռեկտորի հաստատմամբ և դասընթացը սեղմ ժամկետում իրագործելու հնարավորության դեպքում) հրավիրյալ պրոֆեսորը ՀՀ կարող է այցելել ավելի սեղմ ժամկետով, սակայն ոչ պակաս քան 30 աշխատանքային օրով: