«Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» միջազգային գիտաժողով 24 - 26 սեպտեմբեր, 2025
«Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» առաջին գիտաժողովը միջազգային հարթակ է՝ ուղղված բնապահպանական հրատապ խնդիրներին և զարգացման մարտահրավերների կայուն լուծումներին: «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» գիտաժողովը նվիրված է Կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակին, ինչպես նաև ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակին:
Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տարեկան գիտաժողով
Ս.թ. մարտի 27-28-ը Երևանի պետական համալսարանի կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ կանցկացվի տարեկան երկօրյա գիտաժողով, որի մասնակիցների թվում են ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը: