
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «ՀՀ քրեական դատավարության գործող օրենսդրության արդի մարտահրավերները» խորագրով միջբուհական գիտաժողով:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը, քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը և ՈՒԳԸ նախագահ Էլեն Ասատրյանը: Նրանք ընդգծեցին գիտության կարևոր նշանակությունը, գիտական փորձի ընդլայնման անհրաժեշտությունը:
Գիտաժողովի շրջանակում 15 զեկուցողներ ներկայացրին իրենց աշխատանքները: Հարցուպատասխանների միջոցով տեղի ունեցան թեմատիկ քննարկումներ: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն շնորհավորեց բոլոր մասնակիցներին և հաջողություն մաղթեց հետագա գիտական գործունեության և համագործակցության ոլորտում:

Գիտաժողովի ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր: Առաջին կարգի հավաստագրի արժանացան 3-րդ կուրսի ուսանողներ Դիանա Սիմոնյանը, Լիանա Սաղոյանը, 2-րդ կարգի՝ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Լուսինե Ավետիսյանը, իսկ 3-րդ կարգի՝ 3-րդ կուրսի ուսանող Էլեն Ասատրյանը: