«Աշխարհագրական և քարտեզագրական մեթոդների կիրառությունը ռազմական աշխարհագրության մեջ» խորագրով կրթական-հետազոտական ծրագիր
Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազա
Ս․թ․ մայիսի 2-4-ը՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կանցկացվի «Աշխարհագրական և քարտեզագրական մեթոդների կիրառությունը ռազմական աշխարհագրության մեջ» խորագրով կրթական-հետազոտական ծրագիրը:
Նախագծի շրջանակում կկազմակերպվեն եռօրյա դասընթացներ և դաշտային հետազոտություններ` նման գեոքեշինգի (Geocaching) ֆորմատին։ Երեք օրերի ընթացքում մասնակիցները կտեղեկանան ռազմական աշխարհագրության, տեղանքում ճիշտ կողմնորոշվելու, գլոբալ տեղորոշման համակարգի և դրանց կիրառման հմտությունների մասին։ Ծրագրի շրջանակում մասնակիցները կօգտվեն նորագույն տեղորոշման սարքավորումներից (կողմնացույց, JPS):