Ноября 12, 2018 | 13:52
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Բանախոսը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Շուշանիկ Ղամբարյանն էր, ով ունի կամավորական և աշխատանքային փորձ ՄՌկ ոլորտում։ Միջոցառման ընթացքում անդրադարձանք ՄՌԿ-ի և հոգեբանության կապին, քննարկեցինք, թե հոգեբանական գիտելիքները որքանով կարող են օգտակար լինել այդ աշխատանքում։ Բացահայտեցինք ՄՌԿ-ի էությունը, գործառույթները և ոլորտի նրբությունները։ Ներկայացվեց և քննարկվեց հոգեբանի այն որակները, որոնք կօգնեն աշխատել և հաջողության հասնել ՄՌԿ ոլորտում։ Քննարկեցինք Հայաստանում ՄՌԿ ոլորտի զարգացումը և ինչպես կարելի է սկսել կարիերա այս ոլորտում։
Հեղինակ՝ Սուսաննա Շահբազյան