- Главная
- Node
- ՔՐԻՍՏՈՆԵՈւԹՅԱՆ Եվ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈւԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈւՐՋ
Ноября 30, 2018 | 18:25
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
ՔՐԻՍՏՈՆԵՈւԹՅԱՆ Եվ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈւԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈւՐՋ
Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունն «Ուսում» հանրակրթական դպրոցի հետ համատեղ կազմակերպել էին կլոր սեղան քննարկում:
Քննարկումից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ Պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ` Սիրանուշ Բաղումյանը:
Ուսանողները և աշակերտները նախ քննարկեցին նախորդ հանդիպման ընթացքում անցկացրած բանավեճի հարցադրումներին և դիտարկումներին: Այնուհետև քննարկվեց նոր թեմա, որի խորագիրն էր` «Քրիստոնեության և հայապահպանության խնդրի շուրջ»:
Ներկաները անդրադառցան քրիստոնեության ընդունմանը, տվյալ ժամանակաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակին, հայապահպանության խնդրին և այլն
Քննարկման ավարտին բանավեճի մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով: Իսկ բանավեճի երկու թիմերից ընտրված ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին մասնագիտական գրքերով:
Ավարտին «Ուսում» հանրակրթական դպրոցի աշակերտները նշեցին, որ նման քննարկումները ցանկալի է շարունակական լինեն:
Հեղինակ` Արգամ Համբարձումյան