- Главная
- Node
- Մենք ավելի խելացի ենք, քան՝ ես
Ноября 30, 2018 | 18:36
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Մենք ավելի խելացի ենք, քան՝ ես
Սույն թվականի նոյեմբերի 27-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և Սերվիսի ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մենք ավելի խելացի ենք, քան՝ ես» խորագիրը կրող սեմինար։
Սեմինարն անցկացրեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի,Սերվիսի ամբիոնի,Սերվիսային
գործունեության կազմակերպման 3-րդ կուրսի և Վառնայի Կառավարման Համալսարանի Միջազգային բիզնես մենեջմենթի ուսանող Նազարեթ Դավայանը։
Սեմինարի ընթացքում խոսվեց անձի և հասարակության զարգացման,առաջընթացի առաջնահերթության,կրթության՝ որակյալ կրթության տեղի և դերի մասին:
Բանախոս Նազարեթ Դավայանը խոսեց կիսվող հասարակության գաղափարով,որն առաջին անգամ առաջ է քաշել ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնը:
Քննարկվեցին կրթության ոլորտի հետ կապված մի շարք խնդիրներ,ինչպիսիք են դասապրոցեսի անցկացման,մատուցման մեթոդաբանությունը,ուսանողների լիակատար ներգրավվածությունը և այլն:
Հանդիպման ավարտին հնչեցին բազում հարցեր,ստանալով սպառիչ պատասխաններ: Ելույթներով հանդես եկան՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Վեներա Ատլուկյանը, Սերվիսի ամբիոնի վարիչ Գոռ Ալեքսանյանը,նույն ամբիոնի դասախոս Սեյրան Սուվարյանը:
Պարոն Սուվարյանը իր ելույթում անդրադառնալով կրթության ոլորտին,ոլորտում առկա խնդիրներին ևս մեկ անգամ նշեց, որ պետք է առաջնորդվենք կայուն կրթական զարգացմամբ:
Հեղիանկ՝ Լիլիթ Զաքարյան