ԱՅՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Մայիսի 17-ին ԵՊՀ պատմության և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ ֆակուլտետի ուսանողներն այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան:
Այցի ընթացքում ուսանողներին ներկայացրեցին մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը:
Ուսանողները ծանոթացան հնագիտական, ազգագրական, դրմագիտական, կերպարվեստի, լուսանկարների և այլ հավաքածուների հետ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան:
Մեծ տպավորություն թողեցին որմնանկարները, սեպագիր արձանագրությունները, որոնք խոսուն վկաներն են քաղաքի հարուստ, հնագույն անցյալի:
Հեղինակ` Անի Նիկողոսյան