- Главная
- Node
- «ՄՌԿ» սեմինար-քննարկումներ
Июня 07, 2019 | 15:55
Կրթություն
Ուսանողական
«ՄՌԿ» սեմինար-քննարկումներ
Ապրիլի 29-ին և մայիսի 2-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցան «ՄՌԿ» սեմինար-քննարկումները: Բանախոսներն էին ՄՌԿ մասնագետ Նանե Զեյնալյան, ով աշխատում է 8 18 Consulting-ում որպես Business architect և freelance HR, հավաքագրման մասնագետ Լիանա Ավետիսյան:
Առաջին հանդիպման ժամանակ Նանե Զեյնալյանը խոսեց հարցրազրույցների մասին մանրասմասն ներկայացնելով, թե ինչպես պետք է վարել և ինչին պետք է ուշադրություն դարձնել հարցազրույցների ժամանակ՝ և՛ որպես հարցազրյուցի մասնակից, և՛ որպես հարցազրուցավար: Սեմինարի մասնակիցները ծանոթացան հարցազրույցի կառուցվածքին՝ սկզբից մինչև ավարտ, հարցազրույցի տեսակներին և թե ինչպես կարելի է համադրել հարցազրույցների մի քանի տեսակ: Վերջում մասնակիցներին տրվեց հանձնարարություն՝ կազմել մի քանի հմտությունների առկայությունը բացահայտող հարցեր:
Երկրորդ հանդիպման ժամանակ Լիանա Ավետիսյանը խոսեց ինքնաներկայացումից, գրագետ CV կազմելու, LinkedIn-յան էջը վարելու և հարցազրույցի բարեհաջող ներկայանալու մասին: Բանախոսը նշեց, թե կոնկրետ ինչ կարելի է և չի կարելի գրել CV-ում, որպեսզի այն հետաքրքրի գործատուին, ինչ պետք է գրել cover letter-ում: Այնուհետև նշեց, թե ինչպես ունենալ հետաքրքիր LinkedIn-յան էջ, ինչպիսի գրառումներ կատարել, ինչպես կազմել էջի նկարագրությունը:
Հեղինակ՝ Սուսաննա Շահբազյան