- Главная
- Node
- Սեռականությունը տարբեր տեսանկյուններից
Октября 28, 2019 | 16:25
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Սեռականությունը տարբեր տեսանկյուններից
Հոկտեմբերի 9-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սեռականությունը տարբեր տեսանկյուններից» խորագրով սեմինար քննարկումը:
Այս սեմինարի ընթացքում մանրամասն քննարկվեց սեռականության հետ կապված կարևոր հարցերը, որոնք քննարկվեցին ինչպես կենսաբանական, այնպես էլ հոգեբանական դիտանկյունից: Սեմինարը սկսվեց փոքրիկ ակնարկով՝ տարբեր մշակույթների համատեքստում քննարկվեցին սեռականությանը վերաբերվող տարաբնույթ հարցեր: Այնուհետև քննարկվեց սեռին բնորոշ կենսաբանական ասպեկտները: Մանրամասն խոսվեց այս թեմային առնչվող հասարակական ընկալումների, թեմայի հետ կապված հասարակության մեջ տարածված կարծրատիպերի մասին, որոնք առկա են և բավականին հայտնի են մեզանում: Մասնակիցները հնարավորություն ունեցան տալ իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել իրենց տեսակնետները նաև քննարկել, կարևոր ինֆորմացիա ստանալ տվյալ թեմայի շուրջ: Բանախոսել են՝ Հոգեբանության բաժնի մագիստրոսներ Արամ Մելքոնյանը և Դիաննա Հարոյանը:
Հեղինակ՝ Հերմինե Մկոյան