Дни науки-2024
-
Дни науки-2024
-
Ս․թ․ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 8-ը կանցկացվի «Գիտության օրեր-2024» գիտաժողովը, որի նպատակն է խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը հանրապետությունում, հնարավորություն ընձեռել մասնագետներին իրազեկ լինելու հարակից ոլորտների գիտահետազոտական աշխատանքներին և առաջընթացին, ինչպես նաև ամրապնդելու և ստեղծելու գործընկերային նոր կապեր գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և համալսարանների միջև:
Գիտաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին։ Հաշվի առնելով գիտաժողովի արդյունավետությունը՝ որոշվել է այն դարձնել ամենամյա։ Մասնավորապես` 2022 և 2023 թվականներին գիտաժողովն ամբողջովին իրագործել է իր նպատակները՝ ստեղծելով հանրապետության գիտնականների շփման, փորձի և տեղեկատվության փոխանակման նոր ձևաչափ և արժանանալով գիտնականների ամենաբարձր գնահատականին:
Գիտաժողովը համախմբելու է հանրապետության ակտիվ գիտնականներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց կիսվելու փորձով, գտնելու ընդհանուր խնդիրներն ու դրանց լուծումները։
«Գիտության օրեր-2024» գիտական միջոցառման շրջանակում պարտադիր զեկուցումներ են ներկայացնելու ստորև նշված մրցույթների գիտական թեմաների ղեկավարները կամ գիտական խմբի անդամներից որևէ մեկը: Ներկա են լինելու գիտական խմբերի մյուս բոլոր մասնակիցները և համապատասխան մրցույթների մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամները․
գիտական խմբերի/լաբորատորիաների ամրապնդման աջակցության ծրագիր։
Գիտաժողովի շրջանակում մասնակիցները պետք է ներկայացնեն տվյալ ուղղությամբ գիտական խմբի ընթացիկ գիտական ձեռքբերումները, ինչպես նաև գիտական թեմայի փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը, որոնք ներկայացնելու համար տրամադրվում է 15 րոպե, և հավելյալ 5 րոպե՝ հարցերի համար:
Գիտական միջոցառման առաջին փուլը կանցկացվի ս․թ․ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը Երևանի պետական համալսարանում (ք․ Երևան), որի շրջանակում զեկույցներով հանդես կգան գիտական խմբերի ղեկավար-բանախոսները․ մնացյալ բոլոր գիտական ծրագրերի ղեկավարները հնարավորություն ունեն հանդես գալու պաստառային (poster) ներկայացմամբ։ Երկրորդ փուլը կանցկացվի ս․թ․ դեկտեմբերի 7-8-ը Ծաղկաձորում։ Երկրորդ փուլում կանցկացվեն պանելային քննարկումներ, գիտության կազմակերպմանը վերաբերող միջոցառումներ, կլոր սեղան-քննարկումներ, կամփոփվեն միջգիտակարգային խմբերի մրցույթի արդյունքները, կկայանա մրցանակաբաշխությունը, թեկնածուների ընտրությունն ու փակման արարողությունը։
Գիտաժողովի շրջանակում նախատեսվում է բոլոր ցանկացողների, մասնավորապես ուսանողների և աշակերտների համար անցկացնել հանրամատչելի դասախոսություններ արդի գիտության հետաքրքիր թեմաներով։
Հատկանշական է, որ վերը նշված միջգիտակարգային կապերի ամրապնդման նպատակով գիտաժողովի շրջանակում խրախուսվելու է ոչ միայն գիտական ծրագրերի ղեկավարների մասնակցությունը, այլև գիտական խմբերի այլ մասնակիցների ներկայությունը գիտաժողովին։ Վերջիններիս ներկայության և միմյանց հետ միջգիտակարգային կապերի հաստատման և ամրապնդման նպատակով կազմակերպվելու է գիտական մրցույթ, որի հաղթողները կարժանանան խրախուսական պարգևների։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև ս․թ․ նոյեմբերի 16-ը (ներառյալ):
Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել sciencedays2024@ysu.am էլհասցեի միջոցով:
Նախորդ տարի կայացած գիտաժողովի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով https://www.ysu.am/conference/770