Ամենամյա ամփոփիչ գիտաժողով
-
Ամենամյա ամփոփիչ գիտաժողով
-
Ս․թ․ դեկտեմբերի 7-15-ը կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով», որի նպատակն է խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը հանրապետությունում, հնարավորություն ընձեռել մասնագետներին իրազեկ լինելու հարակից ոլորտների գիտահետազոտական աշխատանքներին և առաջընթացին, ինչպես նաև ամրապնդելու և ստեղծելու գործընկերային նոր կապեր գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և համալսարանների միջև:
Գիտաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին։ Հաշվի առնելով գիտաժողովի արդյունավետությունը՝ որոշվել է այն դարձնել ամենամյա։ Մասնավորապես` 2022 և 2023 թվականներին գիտաժողովն ամբողջովին իրագործել է իր նպատակները՝ ստեղծելով հանրապետության գիտնականների շփման, փորձի և տեղեկատվության փոխանակման նոր ձևաչափ և արժանանալով գիտնականների ամենաբարձր գնահատականին:
Գիտաժողովը համախմբելու է հանրապետության ակտիվ գիտնականներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց կիսվելու փորձով, գտնելու ընդհանուր խնդիրներն ու դրանց լուծումները։
Գիտաժողովի շրջանակում պարտադիր զեկուցումներ են ներկայացնելու ստորև նշված մրցույթների գիտական թեմաների ղեկավարները կամ գիտական խմբի անդամներից որևէ մեկը: Ներկա են լինելու գիտական խմբերի մյուս բոլոր մասնակիցները և համապատասխան մրցույթների մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամները․
գիտական խմբերի/լաբորատորիաների մեկնարկի կամ ամրապնդման աջակցության ծրագիր։
Գիտաժողովի շրջանակում մասնակիցները պետք է ներկայացնեն տվյալ ուղղությամբ գիտական խմբի ընթացիկ գիտական ձեռքբերումները, ինչպես նաև գիտական թեմայի փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը, որոնք ներկայացնելու համար տրամադրվում է 15 րոպե, և հավելյալ 5 րոպե՝ հարցերի համար:
Գիտական միջոցառման առաջին փուլը կանցկացվի ս․թ․ դեկտեմբերի 7-13-ը Երևանի պետական համալսարանում (ք․ Երևան), որի շրջանակում զեկուցումներով հանդես կգան գիտական խմբերի ղեկավար-բանախոսները․ մնացյալ բոլոր գիտական ծրագրերի ղեկավարները հնարավորություն ունեն հանդես գալու պաստառային (poster) ներկայացմամբ։
Երկրորդ փուլը կանցկացվի ս․թ․ դեկտեմբերի 14-15-ը Ծաղկաձորում։ Երկրորդ փուլում կանցկացվեն պանելային քննարկումներ, գիտության կազմակերպմանը վերաբերող միջոցառումներ, կլոր սեղան-քննարկումներ, կամփոփվեն միջգիտակարգային խմբերի մրցույթի արդյունքները, կկայանա մրցանակաբաշխությունը, թեկնածուների ընտրությունն ու փակման արարողությունը։
Գիտաժողովի շրջանակում նախատեսվում է բոլոր ցանկացողների, մասնավորապես՝ ուսանողների և աշակերտների համար անցկացնել հանրամատչելի դասախոսություններ արդի գիտության հետաքրքիր թեմաներով։
Հատկանշական է, որ վերը նշված միջգիտակարգային կապերի ամրապնդման նպատակով գիտաժողովի շրջանակում խրախուսվելու է ոչ միայն գիտական ծրագրերի ղեկավարների մասնակցությունը, այլև գիտական խմբերի այլ մասնակիցների ներկայությունը գիտաժողովին։ Վերջիններիս ներկայության և միմյանց հետ միջգիտակարգային կապերի հաստատման և ամրապնդման նպատակով կազմակերպվելու է գիտական մրցույթ, որի հաղթողները կարժանանան խրախուսական պարգևների։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև ս․թ․ նոյեմբերի 23-ը (ներառյալ):
Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել annualconference@ysu.am էլհասցեի միջոցով:
Նախորդ տարի կայացած գիտաժողովի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով https://www.ysu.am/conference/770
Գիտաժողովի վերաբերյալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի անդրադարձը․
«Լուրերի» անդրադարձը միջոցառմանը
Լուսանկարներ նախորդ տարի կայացած գիտաժողովից