Курс «Конкурс на замещение вакантных должностей Управления расследований и оперативно-розыскной работы, осуществляющих оперативно-розыскные функции, и повышение квалификации сотрудников этого же управления» в ЕГУ
Ս․թ․ մարտի 25-ին՝ 14։30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 503 ընթերցասրահի մեծ սրահում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՊԵԿ-ի համագործակցության շրջանակում կանցկացվի տեղեկատվական հանդիպում ուսանողների համար։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն «Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող թափուր պաշտոնների համալրման մրցույթ և նույն վարչության ծառայողների պատրաստում» խորագրով դասընթացի մանրամասները։
Դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային և տարածքային բաժիններում, որոնք տեղեկայված են Երևանում։