- Главная
- Faculty
- Институт фармации
- Кафедра фармакохимии и фармакогнозии
Кафедра фармакохимии и фармакогнозии
Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնը ստեղծվել է 2015 թ. ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում 1998 թվականից գործող Դեղագործական քիմիայի ամբիոնի հենքի վրա: 2017 թ․ Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնը ներառվել է նորաստեղծ Ֆարմացիայի ինստիտուտի կազմում:
Ամբիոնի ուսումնական լաբորատորիաները համալրված են հետազոտական և վերլուծական ժամանակակից սարքավորումներով:
Ամբիոնի աշխատակիցները ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում, հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, գիտական հոդվածների, որոնք մեծ մասամբ տպագրվում են բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնին կից գործում է Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնը, որտեղ կատարվում են հետազոտություններ՝ ալիֆատիկ, արոմատիկ և հետերոցիկլիկ տեղակալված, օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային (S)- և (R)-α-ամինաթթուների ասիմետրիկ բիոմիմետիկ սինթեզի ուղղությամբ: Դեղերի որակի վերահսկման հետազոտություններն անցկացվում են Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի լաբորատորիայում: Այդ կենտրոնի հենքի վրա 2021 թվականից ինստիտուտում գործում է ամբիոնի առաջարկած «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական ծրագիրը:
Контакты
Ամբիոնի վարիչ՝
քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայարփի Սիմոնյան
Հեռ․՝ (+374 60) 710 411
(ներքին՝ 34-11)
Էլհասցե՝ hayarpi.simonyan@ysu.am
Сотрудники
Заведующий кафедрой, доцент
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Старший лаборант
Старший лаборант
Старший лаборант
Старший лаборант
Ассистент
Ассистент
Ассистент