Тип:
Магистр
Профессия:
023201.10.7 - Լեզվաբանություն
Специализация:
023201.10.7 - Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ
Присвоенная квалификация:
Լեզվաբանության մագիստրոս
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Տվյալ մասնագիտության շրջանակներում բակալավրի աստիճանի առկայության դեպքում ընդունելությունն անցկացվում է ըստ ամփոփիչ ատեստավորման գնահատականի և դիպլոմի հավելվածում գրանցված ՄՈԳ-ի: Ցածր ՄՈԳ և հարակից մասնագիտություն ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է քննության արդյունքների հիման վրա՝ մրցութային հիմունքներով:
2. Цели (назначение)
Ծրագրի նպատակն է պատրաստել մարքեթինգային հաղորդակցության ոլորտի մասնագետներ, որոնք կունենան խորը տեսական և գործնական գիտելիքներ միջմշակութային գործարար հաղորդակցության հիմնախնդիրները հասկանալու և վերլուծելու համար, ունակ կլինեն անգլերեն գրավոր և բանավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները գործնականում կիրառելու գովազդային բնույթի տեղեկատվություն կազմելիս, ինչպես նաև գործարար հաղորդակցության այլ իրադրություններում:
3. Образовательные результаты программы
- Ա1. ներկայացնելու միջմշակութային գործարար հաղորդակցման հենքը կազմող լեզվաբանական գիտակարգերի հիմնախնդիրները և գործարար դիսկուրսի համակարգային յուրահատկությունները,
- Ա2. ներկայացնելու միջմշակութային գործարար հաղորդակցման ոլորտում գրավոր, բանավոր և մեդիա ձևաչափերում անգլերենի գործառության լեզվագործաբանական առանձնահատկությունները,
- Ա3.լուսաբանելու միջմշակութային գործարար հաղորդակցությունը արդյունավետ կառավարելու խոսքային ռազմավարությունները, հոգեբանական մեխանիզմները և բարեվարքության հիմնադրույթները,
- Ա4. ներկայացնելու վիզուալ տեղեկատվության տարատեսակների, PR գործիքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև շուկայագիտական մտածողության կիրառման առանձնահատկությունները մարքեթինգային հաղորդակցության ոլորտում,
- Ա5. լուսաբանելու միջմշակութային իրազեկության լեզվաճանաչողական մեխանիզմները, վերլուծելու գործարար խոսքի կաղապարները՝ դրանք համադրելով սեփական լեզվամշակույթին,
- Բ1. տարբերակելու մշակույթներին բնորոշ խոսքային և վարքագծային էթիկան և կիրառելու միջմշակութային հաղորդակցական բախումներից խուսափելու խոսքային ռազմավարությունները հաղորդակցման տարբեր ձևաչափերում,
- Բ2. կիրառելու համոզման մտաշահարկային գործիքակազմը և PR գործառույթ իրականացնելու տեխնոլոգիաները` ելնելով համատեքստային պահանջներից և քաղաքավար խոսքի սկզբունքներից,
- Բ3.կիրառելու ժամանակակից ինտերնետային տեխնոլոգիաները մարքեթինգային տեղեկատվություն տարածելու նպատակով, կատարելու լեզվամշակութային և գովազդային-տեղեկատվական խնդիրներ պարունակող գործնական աշխատանք,
- Բ4. վերլուծելու տարբեր մշակույթներին բնորոշ լեզվական և արտալեզվական հաղորդակցման էթիկան և կիրառելու միջմշակութային հաղորդակցման հիմնական սկզբունքները գործարար շփման իրադրություններում,
- Գ1. օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, լեզվաբանական կորպուսներ, գիտական հոդվածներ),
- Գ2. քննադատաբար ամփոփելու, համադրելու և համակարգելու մասնագիտական տեղե-կատվությունը և կատարելու հիմնավորված եզրահանգումներ,
- Գ3. կատարելու թիմային աշխատանք, որը պահանջում է համագործակցային գործունեության հմտություններ:
4. Способ оценки
Գնահատման համակարգը ենթադրում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որի նպատակն է կազմակերպել ուսումնառության համաչափ գործընթաց, խթանել ուսանողի ինքնուրույն աշխատանքը և գնահատումը օգտագործել որպես ուսումնառության շարունակական բարելավման միջոց։ Կիրառվում են գնահատման հետևյալ ձևերը.
ընթացիկ քննություն
ընթացիկ ստուգում
ինքնուրույն աշխատանք
եզրափակիչ քննություն
մասնակցություն
ընթացիկ քննություն
ընթացիկ ստուգում
ինքնուրույն աշխատանք
եզրափակիչ քննություն
մասնակցություն
5. Возможности будущей карьеры выпускников
«Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները հնարավոր աշխատատեղեր կարող են զբաղեցնել հետևյալ ձեռնարկու-թյուններում և կազմակերպություններում.
· Գովազդային/մարքեթինգային գործակալություններ (օրինակ՝Backbone Branding, ABC Communications, Marog),
· ԶԼՄ գովազդի բաժիններ (օրինակ՝Media International Service, PanArmenia Media Group),
· ՏՏ կազմակերպություններ (օրինակ՝ Publicis Hepta, Microsoft, VOLO, Synergy, Digitain, Krisp),
· Տուրիստական և ավիա գործակալություններ (օրինակ՝ Loca Travel, Globus Tours, Best Tour, One Way Tour),
· Միջազգային կազմակերպություններ և ընկերություններ (օրինակ՝ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչություն, Բրիտանական խորհուրդ, Համաշխարհային բանկ),
· Դեսպանություններ (օրինակ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա),
Բանկեր (օրինակ՝ HSBC, ACBA, Ամերիա բանկ):

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ծրագրի իրականացման համար ուսումնական ստորաբաժանումում առկա են անհրաժեշտ ուսումնական տարածքներ և գիտակրթական անհրաժեշտ սարքավորումներ: Ֆակուլտետի տարածքը բավարար է վերոնշյալ ծրագրի իրականացման համար: Ստորաբաժանումում առկա համակարգչային բազան (համակարգչային լսարան, պրոյեկտոր, էլեկտրոնային գրա-տախտակ, հեռուստացույց) ընդհանուր առմամբ բավարար է ծրագրի իրականացման համար: Ծրագիրն իրականացնող ուսումնական ստորաբաժանումում առկա է որոշակի գրականութուն, իսկ նոր նյութերի (տպագիր և էլեկտրոնային) ձեռքբերումն ու մշակումը իրականացվելու է ծրագրում ընդգրկված դասախոսական կազմի միջոցով:
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Ծրագիրը մշակելիս որպես հիմք են ընդունվել ՀՀ բարձրագույն կրթության ՈԱՇ 2-րդ (մա-գիստրոսի) կրթական մակարդակի (որակավորման) համար պահանջվող նկարագրիչ-ները։
Ծրագիրն իրականացվել է նաև Եվրոպայի և Ասիայի առաջատար բուհերի տվյալ մասնա-գիտության ոլորտում առկա ծրագրային կողմնորոշիչների և չափորոշիչների հաշվառումով (մասնավորապես՝Master in Business Communication, INSA Business, Marketing and Communication School, Barcelona, Spain; Master of Science in International Business Communications, Asia Pacific University of Technology and Innovation (APU), Kuala Lumpur, Malaysia):

8. Требования к академическому персоналу
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի ուսումնամեթոդական ծրագիր կազմելու հմտություն,
· Լսարանն արդյունավետ կառավարելու կարողություն,
· Կրթական նորագույն տեխնոլոգիաների տիրապետում և կիրառում,
· Դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառման կարողություն,
· Համագործակցային ուսուցման սկզբունքների որդեգրում,
· Տեսական և գործնական հմտությունները համադրելու և մատուցելու կարողություն:
Հետազոտական
· Տեսական և էմպիրիկ գիտահետազոտական աշխատանքի իրականացման կարողություն,
· Տպագիր և առցանց գիտական աղբյուրներից օգտվելու հմտություն,
· Միջմշակութային հաղորդակցության տեսության և հարակից լեզվաբանական այլ ոլորտներում ինքնուրույն գիտահետազոտական աշխատանք (հաղորդումներ, զեկուցումներ, գիտական բանավեճ և այլն) իրագործելու կարողություն,
Հաղորդակցման
· Լսարանի հետ հաղորդակցվելու հմտություն,
· Համագործակցային և մասնակցային, ուսանողակենտրոն հաղորդակցման կարողություն:
ՏՀՏ կիրառություն
· Բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· Սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· Օնլայն խմբերի կառավարում,
· Լուսացուցադրությունների ստեղծման կարողություն,
· Թվային տեխնոլոգիաների կիրառման հմտություն:
Այլ կարողություններ
· Մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` միջմշակութային հաղորդակցության, լեզվաբանության, թարգմանաբանության ոլորտում),
· Անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· Օտար լեզվի իմացություն,
· Ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
Մասնագիտական կարողություններ
· Անգլերենի գերազանց իմացություն, անգլալեզու միջավայրում համապատասխան խոսքային ռազմավարություն իրականացնելու կարողություն` խուսափելով միջմշակութային լեզվական կոնֆլիկտներից,
· Միջմշակութային գործարար հաղորդակցությանը առնչվող տարբեր գիտակարգերի և հարակից միջգիտակարգերի շուրջ տարբեր բանավեճեր և քննարկումներ կատարելու կարողություններ,
·Գիտական անգլերենի և գործարար անգլերենի ժանրային ընդհանրություններն ու տարբերությունները, միջմշակութային գործարար հաղորդակցման ոլորտում անգլերենի՝գրավոր, բանավոր և մեդիա ձևաչափերում գործառության լեզվագործաբանական առանձնահատկությունները պարզաբանելու կարողություններ,
· Միջմշակութային գործարար հաղորդակցության և հարակից լեզվաբանական գիտակարգերի հիմնախնդիրները ներկայացնելու և գիտահետազոտական աշխատանք ղեկավարելու հմտություններ,
· Միջմշակութային գործարար հաղորդակցման հիմնարար սկզբունքների, ձևերի ու առանձնահատկությունների և գործարար հաղորդակցական խոչընդոտները հաղթահարելու օպտիմալ ուղիները ներկայացնելու և վերլուծելու կարողություններ,
· Ելնելով համապատասխան համատեքստի և հարատեքստի պահանջներից՝ միջանձնյա և կորպորատիվ գործարար շփման իրադրություններում համոզման միջմշակութային գործաբանական գործիքակազմի կիրառման կարողություններ:
Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· Գիտական աստիճան և/կամ կոչում բանասիրության ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ ստացած մագիստրոսի կոչում,
· Վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և /կամ մեթոդական հրատարակությունների առկայություն և / կամ ոլորտում նվազագույնը 3 տարվա փորձ,
· Վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· Մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու փորձառություն,
· Վերջին 3 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ բանասիրության կամ հարակից ոլորտներում:

9. Подробнее о программе
Սույն մագիստրոսական ծրագիրը ներդրվել և 5 տարի (2017/2018 ուստարվանից առ այսօր) հաջողությամբ իրականացվել է ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության (ներկայումս՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության) ֆակուլտետի Միջմշակութային հաղոր-դակցության անգլերենի ամբիոնում: Մինչ այդ և այժմ ՀՀ բուհական համակարգում հա-մանման կրթական ծրագիր չի իրականացվել և այս առումով ԵՊՀ-ն առաջատար դիրքերում է: Ինչ խոսք, գործարար հաղորդակցումը նախ և առաջ եղել է ուսումնական դասընթաց, որը վաղուց ի վեր դասավանդվել և այժմ էլ դասավանդվում է տնտեսագիտության և կառա-վարման մասնագետներ պատրաստող բոլոր բուհերում և ֆակուլտետներում (նաև`ԵՊՀ-ում): Ժամանակակից տնտեսագիտության, կառավարման ոլորտում և գործարար աշ-խարհում հաղորդակցական հմտությունների կարևորումը բերեց այն բանին, որ գործարար հաղորդակցման ուսուցումը դարձավ կրթական առանձին նպատակ, իսկ գլոբալ անգլերենի դերի մեծացմամբ սույն մասնագիտությունը միջազգային կարևորություն ստացավ: Համա-նման մագիստրոսական ծրագրերը բավականին տարածված են արտասահմանում և ընդ-գրկված են բազմաթիվ եվրոպական և ամերիկյան համալսարանների բակալավրի և մա-գիստրոսի պատրաստման կրթական ծրագրերում, օրինակ. Master in Business Communica-tion, INSA Business, Marketing and Communication School, Barcelona, Spain; International Master in Media and Communication Management, MIP Politecnico di Milano School of Management, Mi-lan, Italy; Media and Communication Management, Macromedia University of Applied Sciences, Munich, Germany; Master of Science in International Business Communications, Asia Pacific Uni-versity of Technology and Innovation (APU), Kuala Lumpur, Malaysia; Falmouth University MA in Marketing and Digital Communications, Falmouth, United Kingdom; MSc in Marketing Communi-cations Management, Oxford Brookes University, UK. Քանի որ սույն մասնագիտացումն իր մեջ ներառում է գիտելիքի երեք ոլորտ՝ տնտեսագիտություն և կառավարում, մարքեթինգային հաղորդակցություն, միջմշակութային հա-ղորդակցություն, ապա միջազգային ծրագրային պահանջները, նպատակները և վերջնար-դյունքները տարբեր են՝ կախված այն բանից, թե վերոնշյալ ոլորտներից որին է տրվում առաջնությունը: Տվյալ դեպքում նախապատվությունը առավելապես տրվելու է գործարար հաղորդակցության միջմշակութային հայեցակերպին: