Тип:
Магистр
Профессия:
023201.12.7 - Լեզվաբանություն
Специализация:
023201.12.7 - Վարչագործարարական թարգմանություն
Присвоенная квалификация:
Լեզվաբանության մագիստրոս
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Տվյալ մասնագիտության շրջանակներում բակալավրի աստիճանի առկայության դեպքում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների /բարձր ՄՈԳ-ի դեպքում/, ցածր ՄՈԳ և հարակից մասնագիտություն ունեցող դիմորդները հանձնում են տվյալ մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը:
2. Цели (назначение)
· զարգացնել վարչարարական թարգմանության հմտություններ համապատասխան մասնագիտական ոլորտներում թարգմանական գործունեություն ծավալելու համար,
· տրամադրել հիմնավոր տեսական և գործնական գիտելիքներ՝ վարչարարական թարգմանության և դրան հարակից ոլորտների հիմնախնդիրները հասկանալու և վերլուծելու համար,
· խթանել ուսանողների վերլուծական և քննադատական միտքը ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար,
· ուսանողներին տրամադրել մասնագիտական գիտելիքներ և կարողություններ որոնք կնպաստեն վարչարարական թարգմանության ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնելուն:

3. Образовательные результаты программы
- հասկանալու վարչագործարարական թարգմանությանն առնչվող մասնագիտական ոլորտների հիմնախնդիրները և համակարգային առանձնահատկությունները,
- ներկայացնելու ուսումնասիրվող ոլորտների՝ թարգմանաբանությանն առնչվող արդիական հարցերը, ժամանակակից տեսությունները, հիմնական հասկացությունները,
- համատեղելու ոլորտային գիտելիքները և թարգմանական հմտությունները մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում,
- տարբերակելու թարգմանական գործընթացի հիմնական փուլերը և թիրախ տեքստի ձևակերպման կանոններն ու սկզբունքները՝ թարգմանական խնդիրներին համապատասխան,
- արդյունավետ իրականացնելու միջլեզվական գրավոր և բանավոր հաղորդակցություն համապատասխան մասնագիտական ոլորտներում՝ գործնականում կիրառելով ձեռք բերված տեսական գիտելիքները,
- վերլուծելու վարչագործարարական բնույթի տարբեր մասնագիտական տեքստերի կառուցվածքային, լեզվական և արտալեզվական առանձնահատկությունները,
- կատարելու նեղ մասնագիտական (իրավաբանական, տնտեսագիտական, քաղաքական, գործարարական) փաստաթղթերի և այլ տեքստերի թարգմանություն՝ կիրառելով դրված նպատակներին համապատասխան թարգմանական ռազմավարություններ,
- մասնագիտորեն իրականացնելու թարգմանական գործունեություն՝ հաղթահարելով տարատեսակ թարգմանական խնդիրներ,
- կատարել համարժեքների ճիշտ ընտրություն՝ ելնելով թարգմանվող նյութի գործաբանական նպատակներից։
- օգտվելու մասնագիտական տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, լեզվաբանական կորպուսներ, գիտական հոդվածներ),
- վերլուծելու, համադրելու և համակարգելու գիտական / մասնագիտական տեղեկատվությունը,
- առաջադրելու մասնագիտական նպատակների իրականացման օպտիմալ եղանակներ և միջոցներ:
4. Способ оценки
Գնահատման համակարգը ենթադրում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որի նպատակն է կազմակերպել ուսումնառության համաչափ գործընթաց, խթանել ուսանողի ինքնուրույն աշխատանքը և գնահատումը օգտագործել որպես ուսումնառության շարունակական բարելավման միջոց։ Կիրառվում են գնահատման հետևյալ ձևերը.
ընթացիկ քննություն
ընթացիկ ստուգում
ինքնուրույն աշխատանք
եզրափակիչ քննություն
մասնակցություն
ընթացիկ քննություն
ընթացիկ ստուգում
ինքնուրույն աշխատանք
եզրափակիչ քննություն
մասնակցություն
5. Возможности будущей карьеры выпускников
«Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների աշխատանքի տեղավորման հնարավորությունները բազմազան են, քանի որ ծրագրի ավարտին ուսանողը կունենա ամբողջական և խոր գիտելիքներ վարչագործարարական թարգմանության ոլորտում և ունակ կլինի կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ իրավաբանական, տնտեսագիտական, քաղաքագիտական և այլ մասնագիտական բնագավառներում, ինչպես նաև իրականացնել բարձրակարգ թարգմանական հմտություններ պահանջող տարբեր գործառույթներ, ինչը կապահովի բարձր մրցունակություն աշխատաշուկայում:
Սույն մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատատեղեր զբաղեցնել հետևյալ հաստատություններում և կազմակերպություներում. տարբեր նախարարությունների արտաքին կապերի բաժիններում, տարբեր մասնագիտական ոլորտներին (իրավական, տնտեսական, քաղաքական և այլն) առնչվող միջազգային կազմակերպություններում և միջպետական համատեղ ձեռնարկություններում, նոտարական գրասենյակներում, դատարաններում, բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում, ինչպես նաև մի շարք այլ պետական հաստատություններում և մասնավոր ձեռնարկություններում։

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ծրագրի իրականացման համար ուսումնական ստորաբաժանումում առկա են անհրաժեշտ ուսումնական տարածքներ և գիտակրթական անհրաժեշտ սարքավորումներ: Ֆակուլտետի տարածքը բավարար է վերոնշյալ դասընթացների համար: Ստորաբաժանումում առկա համակարգչային բազան (համակարգչային լսարան, պրոյեկտոր, հեռուստացույց, DVD նվագարկիչ) ընդհանուր առմամբ բավարար է ծրագրի իրականացման համար: Ծրագիրն իրականացնող ուսումնական ստորաբաժանումում առկա է համապատասխան գրականութուն, իսկ նոր նյութերի (տպագիր և էլեկտրոնային) ձեռքբերումն ու մշակումը իրականացվելու է ծրագրում ընդգրկված դասախոսական կազմի միջոցով:
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Ծրագիրը իրականացվել է տվյալ մասնագիտության ոլորտում առկա միջազգային ծրագրային կողմնորոշիչների և չափորոշիչների հաշվառումով:
Ծրագիրը մշակելիս որպես հիմք են ընդունվել ՀՀ բարձրագույն կրթության ՈԱՇ 2-րդ (մագիստրոսի) կրթական մակարդակի (որակավորման) համար պահանջվող նկարագրիչները։
Ծրագիրն իրականացվել է Եվրոպայի և Միացյան Նահանգների առաջատար բուհերի տվյալ մասնագիտության ոլորտում առկա ծրագրային կողմնորոշիչների և չափորոշիչների հաշվառումով և համագործակցելով Իսպանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Միացյալ Թագավորության որոշ համալսարանների հետ։

8. Требования к академическому персоналу
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի ուսումնամեթոդական ծրագիր կազմելու հմտություն,
· Լսարանն արդյունավետ կառավարելու կարողություն,
· Կրթական նորագույն տեխնոլոգիաների տիրապետում և կիրառում,
· Դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառման կարողություն,
· Համագործակցային ուսուցման սկզբունքների որդեգրում,
· Տեսական և գործնական հմտությունները համադրելու և մատուցելու կարողություն:
Հետազոտական
· Տեսական և գործնական գիտահետազոտական աշխատանքի իրականացման կարողություն,
· Տպագիր և առցանց գիտական աղբյուրներից օգտվելու հմտություն,
· Թարգմանչական և հարակից լեզվաբանական այլ ոլորտներում ինքնուրույն գիտահետազոտական աշխատանք (հաղորդումներ, զեկուցումներ, գիտական բանավեճ և այլն) իրագործելու կարողություն,
Հաղորդակցման
· Լսարանի հետ հաղորդակցվելու հմտություն,
· Համագործակցային և մասնակցային, ուսանողակենտրոն հաղորդակցման կարողություն:
ՏՀՏ կիրառություն
· Բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· Սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· Օնլայն խմբերի կառավարում,
· Լուսացուցադրությունների ստեղծման կարողություն,
· Թվային տեխնոլոգիաների կիրառման հմտություն:
Այլ կարողություններ
· Մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` լեզվաբանության, թարգմանաբանության ոլորտում),
· Անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· Ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
Մասնագիտական կարողություններ
· Գիտական անգլերենի, ինչպես նաև ոլորտային (իրավաբանական, տնտեսագիտական, ռազմական, բժշկական, դիվանագիտական, զբոսաշրջային, հյուրանոցային գործ) գործարար անգլերենի ժանրային ընդհանրություններն ու տարբերությունները անգլերենի՝ գրավոր, բանավոր և մեդիա ձևաչափերում գործառության լեզվագործաբանական առանձնահատկությունները պարզաբանելու կարողություններ,
· Վարչագործարարական թարգմանության և զբոսաշրջային թարգմանության, հարակից լեզվաբանական գիտակարգերի հիմնախնդիրները ներկայացնելու և գիտահետազոտական աշխատանք ղեկավարելու հմտություններ,
· Վարչագործարարական թարգմանության և զբոսաշրջային թարգմանության հիմնարար սկզբունքների, ձևերի ու առանձնահատկությունների և գործարար հաղորդակցական խոչընդոտները հաղթահարելու օպտիմալ ուղիները ներկայացնելու և վերլուծելու կարողություններ,
· Ելնելով կրթական ծրագրերի պահանջներից դասախոսը պարտավոր է ունենալ գործաբանական գործիքակազմի կիրառման կարողություններ:
Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· Գիտական աստիճան և/կամ կոչում բանասիրության ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ ստացած մագիստրոսի կոչում,
· Վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և /կամ մեթոդական հրատարակությունների առկայություն և / կամ ոլորտում նվազագույնը 3 տարվա փորձ,
· Վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· Մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու փորձառություն,
· Վերջին 3 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ բանասիրության կամ հարակից ոլորտներում:

9. Подробнее о программе
Սույն մագիստրոսական ծրագիրը գործում է 2019/2020 թվականից առ այսօր հաջողությամբ իրականացվել է ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնում: Մինչ այդ և այժմ ՀՀ բուհական համակարգում համանման կրթական ծրագիր չի իրականացվել և այս առումով ԵՊՀ-ն առաջատար դիրքերում է: Վարչագործարարական թարգմանություն մագիստրոսական կրթական ծրագիրը մեծ պահանջարկ ներկայացնող ծրագիր է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի և ՀՀ Արդարադատության նախարարության համագործակցության շնորհիվ սույն ծրագրի շրջանավարտները հաջողությամբ համագործակցում են ՀՀ Արդարադատության նախարարության տարբեր կառույցների հետ՝ ստանալով նոտարական թարգմանչի հավաստագիր։