Тип:
Магистр
Профессия:
023201.02.7 - Լեզվաբանություն
Специализация:
023201.02.7 - Միջմշակութային հաղորդակցություն (իսպաներեն)
Присвоенная квалификация:
բանասիրության մագիստրոս
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է ԵՊՀ առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգերի համաձայն (վերահաստատվում են ամեն տարի):
2. Цели (назначение)
· ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ միջմշակութային հաղորդակցության, թարգմանաբանության, հոգելեզվաբանության, հանրալեզվաբանության, գործաբանության և այլ հարակից գիտակարգերի հիմնախնդիրների վերաբերյալ,
. ապահովել գրավոր և բանավոր թարգմանության հիմնախնդիրների ուսուցումը, որը հնարավորություն կընձեռի հաղորդակցության տարբեր ոլորտներում (վարչագործարարական, հասարակական-քաղաքական, իրավաբանական, դիվանագիտական, տուրիզմի և այլն) իսպաներենից հայերեն և հայերենից իսպաներեն բազմաբնույթ թարգմանություններ կատարել։

3. Образовательные результаты программы
- ներկայացնելու միջմշակութային հաղորդակցության ոլորտի հիմնական հասկացությունները և իսպաներեն խոսքի կառուցման հիմնական օրինաչափությունները,
- նկարագրելու իսպաներենի լեզվաոճական, ազգամշակութային և գործաբանական առանձնահատկությունները հաղորդակցության տարբեր իրադրություններում,
- ներկայացնելու գեղարվեստական և մասնագիտական (իրավաբանական, դիվանագիտական, գործարար-վարչարարական, հասարակական-քաղաքական և այլն) տեքստերի իսպաներենից հայերեն և հայերենից իսպաներեն թարգմանության հիմնախնդիրները,
- լուսաբանելու ուսումնասիրվող իսպանախոս երկրների (Իսպանիա, Լատինական Ամերիկա) հասարակական-քաղաքական, պատմամշակութային զարգացման առանձնահատկությունները՝ իսպանալեզու մշակույթը կրող ժողովուրդների լեզվամտածողության առանձնահատկություններն ընկալելու համար,
- քննարկելու լեզվի և մտածողության փոխհարաբերություններին առնչվող լեզվաբանական և լեզվաճանաչողական խնդիրները,
- քննարկելու արդի տեսական և կիրառական լեզվաբանության, թարգմանաբանության, հանրալեզվաբանության, հոգելեզվաբանության, դիսկուրսի տեսության, գործաբանական լեզվաբանության և այլ հարակից գիտակարգերի հասկացական ապարատը:
- վերլուծելու իսպաներեն մշակված խոսքի կառուցման օրինաչափությունները և օգտագործելու լեզվի ներուժը՝ արդյունավետ հաղորդակցություն ապահովելու նպատակով,
- իրականացնելու համապատասխան խոսքային ռազմավարություն իսպանալեզու տարբեր հաղորդակցական իրադրություններում` խուսափելով միջմշակութային լեզվական կոնֆլիկտներից,
- թարգմանելու գեղարվեստական և մասնագիտական տարբեր (իրավաբանական, հասարակական-քաղաքական, գործարար-վարչարարական և այլն) տեքստեր,
- կատարելու տեքստի/դիսկուրսի վերլուծություն՝ հաշվի առնելով նրա լեզվամշակութաբանական և գործաբանական առանձնահատկությունները,
- կատարելու ինքնուրույն գիտահետազոտական աշխատանք միջմշակութային հաղորդակցության տեսության և հարակից լեզվաբանական այլ ոլորտներում,
- վերլուծելու միջմշակութային հաղորդակցության ընթացքում ծագած խնդիրները՝ առաջադրելով դրանց լուծման անհրաժեշտ եղանակներ և ուղիներ:
- օգտվելու տեղեկատվական տարբեր աղբյուրներից (համացանց, ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն),
- քննադատաբար վերլուծելու գիտական-մասնագիտական տեղեկատվությունը` առաջադրելով գիտահետազոտական նոր նպատակներ ու խնդիրներ, դրանք իրագործելու համապատասխան մեթոդաբանություն:
4. Способ оценки
Դասընթացները գնահատվում են ըստ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի:
Դասընթացները ըստ գնահատման ձևի բաժանվում են՝
ա) Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Նախատեսվում է անցկացնել 2 ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում(ներ) և եզրափակիչ քննություն, ինչպես նաև հաշվի է առնվում ուսանողի մասնակցությունը:
բ) Առանց եզրափակիչ գնահատման դասընթաց
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
գ) Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց
Առանց ընթացիկ քննությունների դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը,
դ) ստուգարքային։
Ուսանողների ընթացիկ և եզրափակիչ քննությունները գնահատվում են հետևյալ ձևերով
. գրավոր և բանավոր քննություն, թեստ, բանավոր ներկայացում (ռեֆերատ, գիտահետազոտական աշխատանք և այլն):

5. Возможности будущей карьеры выпускников
«Լեզու և միջմշակութային հաղորդակցություն՝ իսպաներեն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են զբաղեցնել աշխատատեղեր հետևյալ ձեռնարկություններում և կազմակերպություններում՝
· բիզնեսի ոլորտում առկա կազմակերպություններ,
· պետական և ոչ պետական կառույցներ,
· մշակութային միություններ,
· հրատարակչություններ («Զանգակ», «Անտարես» և այլն),
· գործարար և ինովացիոն տեխնոլոգիաների հաղորդակցության տարբեր ոլորտներ,
· արտաքին տնտեսական կապերի գերատեսչություններ,
· արտասահմանում Հայաստանի ներկայացուցչություններ,
· տուրիստական կազմակերպություններ,
· նոտարական գրասենյակներ,
· դեսպանատներում և հյուպատոսություններում (ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանատուն, Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոսի գրասենյակ Հայաստանում և այլն),
· միջազգային կազմակերպություններ (ՄԱԿ-ի գրասենյակ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտե և այլն),
· կրթական ոլորտ (ՀՀ տարբեր բուհեր, քոլեջներ, կրթական միջազգային կազմակերպություններ և այլն),
· թանգարաններ, պատկերասրահներ (Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ և այլն):

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ծրագիրն իրագործելու նպատակով ուսանողների համար հասանելի են ուսումնառության տարբեր ռեսուրսներ (հարուստ մասնագիտական գրականություն, էլեկտրոնային, համացանցային, տեսաձայնային տարբեր ռեսուրսներ): Ծրագրի հաջող իրականացման համար կարևորվում են դասավանդման և ուսումնառության նորարարական եղանակները՝ հաղորդակցական, ինտերակտիվ մեթոդները և այլն:
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
ՀՀ-ում իսպաներեն լեզվով՝ որպես հիմնական օտար լեզու, մագիստրոսական նման կրթական ծրագիր իրականացվում է միայն ԵՊՀ-ում, որի շնորհիվ սույն ծրագիրը ստանում է մրցակցային ակնհայտ առավելություններ:
Ծրագիրը մշակելիս հիմք են ընդունվել ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) բնութագրիչները, ինչպես նաև միջազգային տարբեր հեղինակավոր համալսարանների ծրագրերը, ինչպես օրինակ՝
-Մոսկվայի Լոմոնոսովի անվան Պետական համալսարանի «Օտար լեզու և միջմշակութային հաղորդակցություն քաղաքականության և դիվանագիտության բնագավառում»,
«Թարգմանության տեսություն և միջմշակութային հաղորդակցություն», «Մշակույթների համեմատական ուսումնասիրություն և միջմշակութային հաղորդակցություն»,
-Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի «Օտար լեզու և միջմշակութային հաղորդակցություն»,
-Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի «Թարգմանության տեսություն և միջմշակութային հաղորդակցություն»,
-Սալամանկայի համալսարանի «Իսպաներեն լեզու և մշակույթ»,
-Ալկալայի համալսարանի «Միջմշակութային հաղորդակցություն և ոլորտային գրավոր ու բանավոր թարգմանություն»,
Պաբլո դե Օլավիդեի համալսարանի «Միջազգային հաղորդակցություն և գրավոր ու բանավոր թարգմանություն»,
Խոյմե 1 համալսարանի «Միջազգային հաղորդակցություն և օտար լեզուների դասավանդում»,
Վալենսիայի համալսարանի «Միջմշակութային հարաբերություններ, հաղորդակցություն և եվրոպական ուսումնասիրություններ» և այլ նմանատիպ մագիստրոսական ծրագրեր:

8. Требования к академическому персоналу
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի ուսումնամեթոդական ծրագիր կազմելու հմտություն,
· Լսարանն արդյունավետ կառավարելու կարողություն,
· Կրթական նորագույն տեխնոլոգիաների տիրապետում և կիրառում,
· Դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառման կարողություն,
· Համագործակցային ուսուցման սկզբունքների որդեգրում,
· Տեսական և գործնական հմտությունները համադրելու և մատուցելու կարողություն:
Հետազոտական
· Տեսական և էմպիրիկ գիտահետազոտական աշխատանքի իրականացման կարողություն,
· Տպագիր և առցանց գիտական աղբյուրներից օգտվելու հմտություն,
· Միջմշակութային հաղորդակցության տեսության և հարակից լեզվաբանական այլ ոլորտներում ինքնուրույն գիտահետազոտական աշխատանք (հաղորդումներ, զեկուցումներ, գիտական բանավեճ և այլն) իրագործելու կարողություն,
Հաղորդակցման
· Լսարանի հետ հաղորդակցվելու հմտություն,
· Համագործակցային և մասնակցային, ուսանողակենտրոն հաղորդակցման կարողություն:
ՏՀՏ կիրառություն
· Բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· Սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· Օնլայն խմբերի կառավարում,
· Լուսացուցադրությունների ստեղծման կարողություն,
· Թվային տեխնոլոգիանների կիրառման հմտություն:
Այլ կարողություններ
· Մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
· Անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· Օտար լեզվի իմացություն,
· Ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
Մասնագիտական կարողություններ
· Իսպաներենի գերազանց իմացություն, իսպանալեզու միջավայրում համապատասխան խոսքային ռազմավարություն իրականացնելու կարողություն` խուսափելով միջմշակութային լեզվական կոնֆլիկտներից,
· Իսպաներենին առնչվող բանասիրական տարբեր գիտակարգերի և հարակից միջգիտակարգերի շուրջ տարբեր բանավեճեր և քննարկումներ կատարելու կարողություններ,
· Տարաբնույթ տեքստերի լեզվաոճական և ազգամշակութային առանձնահատկությունները քննելու և իսպաներենից հայերեն և հայերենից իսպաներեն թարգմանելու կարողություններ,
· Միջմշակութային հաղորդակցության տեսության և հարակից լեզվաբանական այլ ոլորտներում գիտահետազոտական աշխատանք ղեկավարելու հմտություններ,
· Հասարակական-քաղաքական, իրավաբանական, դիվանագիտական և գործարար իսպաներենի լեզվաոճական, ազգամշակութային և գործաբանական առանձնահատկությունները վերլուծելու կարողություններ,
· Տարբեր լեզվամշակույթների համադրության հիման վրա գլոբալ և տեղական համատեքստերի վերլուծություններ և ակտիվ գիտական քննարկումներ, բանավեճեր իրականացնելու հմտություններ:
Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· Գիտական աստիճան և/կամ կոչում բանասիրության ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ ստացած մագիստրոսի կոչում,
· Վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և /կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· Վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· Մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու փորձառություն,
· Վերջին 3 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ բանասիրության կամ հարակից ոլորտներում:

9. Подробнее о программе
Ուսումնառության ընթացքում արտերկրից պարբերաբար կհրավիրվեն մասնագետներ՝ դասախոսություններ, գիտամեթոդական սեմինարներ և քննարկումներ անցկացնելու համար: