Тип:
Бакалавр
Профессия:
022801.03.6 - Արևելագիտություն
Специализация:
022801.03.6 - Իրանագիտություն
Присвоенная квалификация:
Արևելագիտության բակալավր
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության՝ հաստատած «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի համաձայն։
2. Цели (назначение)
1.օժանդակել ուսանողներին ձևավորելու և զարգացնելու տեսական գիտելիքներ մասնագիտական հիմնական լեզվի՝ պարսկերենի, ինչպես նաև իրանական և ոչ իրանական լեզվի, Իրանի պատմության, գրականության, աշխարհագրության, էթնիկ-դավանական կազմի, ազգագրության, բարբառագիտության, արդի քաղաքական զարգացումների, շիայական իսլամի վերաբերյալ,
2.պատրաստել լայն իմաստով իրանագետ-մասնագետ, որը կարող է աշխատել տվյալ մասնագիտությամբ, ինչպես նաև հարակից մասնագիտական ոլորտներում:
2.պատրաստել լայն իմաստով իրանագետ-մասնագետ, որը կարող է աշխատել տվյալ մասնագիտությամբ, ինչպես նաև հարակից մասնագիտական ոլորտներում:
3. Образовательные результаты программы
- Սահմանել պարսկերենի պատմության բոլոր փուլերն ըստ դրանց՝ միմյանցից ունեցած հնչյունական, քերականական, բառապաշարային առանձնահատկությունների.
- Ճանաչել գրականագիտության ներածության ուսումնասիրության առարկան, ներկայացնել համաշխարհային գրականության պատմության առանձնահատկությունները.
- Լուսաբանել Իրանի և հարևան երկրների քաղաքական հարաբերությունները՝ ըստ դրանք ձևավորող համագործակցային և հակամարտածին գործոնների դասակարգման և վերլուծության.
- Ներկայացնել ժամանակակից Իրանի էթնիկ-դավանական կազմը և լեզվական քարտեզը, թյուրք-իրանական լեզվական փոխառնչակցությունների պատմական և արդի գոտիները.
- Ճանաչել Իրանի աշխարհագրական և պատմամշակութային առանձնահատկությունները, իրանալեզու ժողովուրդների հիմնախնդիրները քաղաքական պատմության և արդի գործընթացների համատեքստում.
- Ներկայացնել իրանական մշակույթի, արվեստի և կրոնների տարբեր դրսևորումները՝ ըստ էթնիկ և տարածաշրջանային առանձնահատկությունների.
- Ճանաչել իրանական լեզուների համակարգում ցանկացած իրանական լեզվի և բարբառի տեղը, ուսումնասիրվող իրանական լեզվի կամ լեզուների հնչյունական, ձևաբանական և բառապաշարային առանձնահատկությունները.
- Սահմանել «իրանական աղբյուրագիտություն» և «իրանական ձեռագրագիտություն» տերմինները՝ որպես գիտակարգային անվանումներ՝ ըստ դրանց ուսումնասիրության առարկաների և խնդիրների.
- Տարբերակել ժամանակակից պարսից լեզվի գրական և խոսակցական ձևերի առանձնահատկությունները.
- Գնահատել հին, միջին և նոր իրանական լեզուներով ավանդված գրավոր հուշարձանների աղբյուրագիտական արժեքը.
- Տարանջատել իրանական լեզուների (քրդերեն, թաթերեն, թալիշերեն, աֆղաներեն) առանձնահատկությունները, մեկնաբանել առնվազն մեկ՝ ոչ իրանական լեզվի (արաբերեն, թուրքերեն) հնչյունական, քերականական և բառային կազմը.
- Գնահատել ուսումնասիրվող երկրի պատմության և գրականության պատմության հիմնական փուլերը՝ հին, միջին, նոր և նորագույն շրջանների պարբերացմամբ.
- Տարբերակել և վերլուծել քրդերի և թալիշների ծագումնաբանությունը, քրդական և թալիշական քաղաքական մտքի ձևավորումը և հայ-քրդական, հայ-թալիշական լեզվամշակութային ու քաղաքական փոխառնչակցությունները.
- Կիրառել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները իրանագիտության տարբեր ոլորտներում.
- Վերլուծել էթնիկ-կրոնական միջավայրի ազդեցությունն իրանական կրոնների ձևավորման գործում՝ իրանական կրոններից ավանդված ժառանգության և մերձավորարևելյան մշակութային ու հավատալիքային առանձնահատկությունների վրա դրանց ազդեցության քննության համատեքստում.
- Վերլուծել տարածաշրջանի երկրների հետ Իրանի հարաբերությունների վրա ազդող հակամարտածին և համագործակցայնամետ գործոնները՝ հնարավոր զարգացումները կանխատեսելու մեթոդաբանական համատեքստում.
- Ձևակերպել և լուծել մասնագիտական խնդիրներ, և կիրառել ստացած տեղեկույթը գիտական աշխատանք կատարելու համար.
- Իրականացնել մասնագիտական լեզվով աղբյուրների, արդի մշակութային և պատմաքաղաքական խնդիրների ուսումնասիրություն և վերլուծություն.
- Պատրաստել գիտական զեկուցումներ, վարել գիտական բանավեճեր, տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, կատարել թիմային աշխատանք.
- Բանավոր և գրավոր հաղորդակցվել մասնագիտական և մասնագիտությանն առնչվող հանրության տարբեր շրջանակների հետ.
4. Способ оценки
Գնահատումն իրականացվում է ըստ ԵՊՀ-ում գործող 2022 թ.-ի «Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ»-ի։
Ելնելով բանավոր կրթական ուսումնական պլանով նախատեսված դասընթացների աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են չորս խմբի՝
· եզրափակիչ գնահատումով,
· առանց եզրափակիչ գնահատման,
· առանց ընթացիկ քննությունների գնահատման,
· ստուգարքային։
Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնահատականը/միավորը հաշվարկվում է որպես գնահատման առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար՝ ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն, եզրափակիչ քննություն։ Մեկ մոդուլի առավելագույն արդյունարար գնահատականը 20 միավոր է, իսկ գնահատման դրական նվազագույն շեմը 10 միավոր։
Ընդհանուր կրթական կառուցամասի մոդուլները, այդ թվում նաև պրակտիկաները, գնահատվում են ստուգարքի ձևով։ Ավարտական աշխատանքը գնահատվում է 20 միավորանոց սանդղակով։

5. Возможности будущей карьеры выпускников
Իրանագիտության ամբիոնի ուսանողերը դառնում են տեղական և միջազգային շուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ, ովքեր հնարավորություն են ունենում գործի անցնել թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորներում։ Ելնելով ՀՀ մասնավոր և պետական սեկտորում որակյալ մասնագետների պահանջարկից, ԵՊՀ «Իրանագիտություն» բակալավրիատի ծրագրի շրջանավարտներն իրենց մասնագիտական կարողությունները հաջողությամբ կարող են իրացնել ՀՀ Նախագահի աշխատակազմում, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, Պաշտպանության նախարարությունում, տնտեսական զարգացման և ներդրումների և այլ նախարարություններում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, այլ պետական մարմինների տեղեկատվա-վերլուծական և արտաքին կապերի ստորաբաժանումներում, քաղաքագիտական, տնտեսական և մշակութաբանական հետազոտություններ իրականացնող ոչ պետական կազմակերպություններում և լրատվամիջոցներում, ինչպես նաև զբոսաշրջային գործունեություն ծավալող, արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող մասնավոր ընկերություններում։
Շրջանավարտների մի մասը հնարավորություն ունի գիտակրթական գործունեություն ծավալելու ՀՀ այնպիսի կարևոր գիտական կենտրոններում, ինչպիսիք են Գիտությունների Ազգային Ակադեմիան, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, Երևանի պետական համալսարանը և այլ պետական ու մասնավոր բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ:

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսումնառության օժանդակության ռեսուրսներն են տպագիր, էլեկտրոնային, համացանցային և տեսաձայնային նյութերը, ինչպես նաև այնպիսի տեխնիկական միջոցներ ինչպիսիք են էլեկտրոնային գրատախտակները, համակարգիչը, պրոյեկտորը, ձայնագրիչը, որոնցով ապահովված է Իրանագիտության ամբիոնը։
Ծրագրի իրականացումն առավել դյուրին և արդյունավետ կարող է դառնալ օտար լեզուների խորացված ուսումնասիրությունն ապահովող լինգոֆոնային լսարանի առկայության պարագայում։
Ծրագրի իրականացումն առավել դյուրին և արդյունավետ կարող է դառնալ օտար լեզուների խորացված ուսումնասիրությունն ապահովող լինգոֆոնային լսարանի առկայության պարագայում։
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Ծրագիրը մշակելիս օգտագործվել են՝
1. ՀՀ բուհական համակարգում ներդրված և Բոլոնիայի գործընթացից բխող, Հայաստանում տեղայնացված չափորոշիչներ, ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագիր (2016-2020թթ.):
2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքը (ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին)
3. SOAS University of London, Department of the languages and Cultures of the Near and Middle East, BA in Persian, BA Persian and..., BA Middle Eastern Studies:
4. George-August Univertität Göttingen, Iranian Studies (M.A.),
5. МГИМО, Кафедра востоковедения
https://mgimo.ru/study/faculty/mo/kvost/
6. Государственный Академический Университет Гуманитарных Наук, Востоковедение и Африканистика (бакалавриат)
https://gaugn.ru/ru-ru/directions/orient
7. Институт стран Азии и Африки Московского гос. университета им. М. В. Ломоносова
http://www.iaas.msu.ru/index.php/ru/obrazovanie1/bakalavriat

8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
● Դասընթացի աշխատանքային ծրագիր (լեզվական խմբերի համար՝ օրացուցային պլան) կազմելու հմտություն,
● Դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
● Տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
● Հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
● Լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
● Հետազոտական արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
Մասնագիտական կարողություններ
● Հումանիտար մտքի ուսումնասիրության ժամանակակից մեթոդներն ու մոդելները վերլուծելու կարողություն,
● Իրանագիտության՝ որպես հումանիտար մի շարք գիտակարգերի հետազոտական մոտեցումներն օրգանապես համակցող գիտության մեթոդաբանական հիմքերը, հայեցակարգերը, տարածաշրջանին առնչվող գլոբալ և լոկալ հիմնախնդիրները հետազոտելու կարողություն,
● Արևելագիտություն և իրանագիտություն բնագավառները կազմող հիմնական գիտակարգերի և գիտական հարացույցների իմացություն,
● Տարածագոտու ընդհանուր պատմամշակութային, էթնիկ, կրոնական և սոցիոլեզվական պատմական ու ժամանակակից պատկերը վերլուծելու կարողություն,
● Իրանական մշակութային արեալի՝ միջգիտակարգային ուսումնասիրման ժամանակակից մեթոդոբանական մոտեցումները հետազոտելու և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների առանձնահատկությունները վերհանելու կարողություն,
● Պարսկերենի հնչյունաբանական, ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունների իմացություն (լեզվական դասընթացներում դասավանդողների համար), հայ-իրանական լեզվական փոխառնչակցությունները ներկայացնելու կարողություն,
● Պարսկերենի համաժամանակյա և/կամ հերթականությամբ թարգմանության կարողություն (լեզվական դասընթացներում դասավանդողների համար),
● Իրանի հնագույն, միջին, նոր և նորագույն շրջանի պատմության ներկայացման և վերլուծության կարողություն,
● Իրանական գրական ժառանգությունը ուսումնասիրելու և ներկայացնելու կարողություն,
● Իսլամի կրոնաքաղաքական նշանակության ներկայացման կարողություն։

9. Подробнее о программе
ՀՀ Պաշտպանության նախարարությունը մի քանի տարի է, ինչ պատվիրում է պատրաստել մասնագետներ ԵՊՀ իրանագիտության ծրագրով՝ ամեն տարի ֆինանսավորելով 1-3 ուսանողի։