- Главная
- Faculty
- Факультет истории
- Кафедра культурологии
Кафедра культурологии
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնը հիմնադրվել է 2007 թ. համալսարանի պատմության ֆակուլտետում: Ամբիոնը կազմում է մշակութաբանության բաժնի ուսումնական ծրագրերը, կազմակերպում առարկայական դասընթացների իրականացումը, ինչպես նաև համահամալսարանական «Մշակութաբանություն» առարկայի դասավանդումը:
Ամբիոնի դասախոսները ծավալում են գիտահետազոտական ակտիվ գործունեություն մշակութաբանության, մշակութային մարդաբանության և մշակութային ժառանգության բնագավառներում:
Իր գործունեության ընթացքում ամբիոնը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ իրականացրել է Արցախի Տիգրանակերտի հնագիտական հետազոտություններ, Ֆլորենցիայի համալսարանի հետ համատեղ իրականացրել է «Մետաքսի ճանապարհ. Հայաստան» ծրագիրը, որի արդյունքում, սկսած 2018 թվականից, «էրազմուս+» ծրագրի շրջանակում մշակութաբանության բաժնի այն ուսանողները, որոնք մասնագիտանում են մշակույթի պատմության ու մշակութային ժառանգության ուղղություններով, հնարավորություն ունեն ուսանելու Ֆլորենցիայի համալսարանում (Իտալիա): Այդ ուղղություններն անմիջաբար առնչվում են ծրագրի շրջանակներում իրականացվող «Մետաքսի ճանապարհ Հայաստան․ Վայոց Ձոր» հետազոտական թեմային։
2009 թվականից ի վեր մշակութաբանության ամբիոնը կազմակերպում է «Մշակույթը, պատմությունը և արդիականությունը» խորագրով մշակութաբանական ուսանողական ամենամյա կոնֆերանս, որտեղ զեկուցումներով հանդես են գալիս մշակութաբանության բաժնի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները: Զեկուցումների քննարկմանը մասնակցում են ինչպես մշակութաբանության ամբիոնի դասախոսները, այնպես էլ հրավիրյալ փորձագետներ:
Ամբիոնի նախաձեռնությամբ ստեղծվել է «Արցախի հուշարձանների մշտադիտարկում» ծրագիրը, որն Արցախի մշակութային ժառանգությունը հետազոտող և առցանց ներկայացնող ակադեմիական ամենամեծ հարթակն է։ Սկսած 2018 թվականից՝ ամբիոնն իրականացնում է նաև «Խաչքարերի ժողովածու. Հայաստանի հանրապետություն, Արցախի հանրապետություն» հետազոտական ծրագիրը։ Բացի դրանից՝ ամբիոնը ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցության շրջանակում հնագիտական լայնածավալ հետազոտություններ է կատարել Արցախում և մշակել Արցախի մշակութային քաղաքականության հայեցակարգ։
Գործակցային լայն կապերի շնորհիվ և գործընկերների ֆինանսական աջակցությամբ ամբիոնը մշակութաբանության բաժնի բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ուսանողներին հատկացնում է տարեկան կրթաթոշակներ: Առավել բարձր առաջադիմություն ունեցող և գիտական ու հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանողներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ։
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Ассистент
Ассистент
Ассистент
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате