- Главная
- Faculty
- Факультет философии и психологии
- Кафедра психологии личности
Кафедра психологии личности
Անձի հոգեբանության ամբիոնը ֆակուլտետի կազմում գործում է 2009 թ.-ից:
Ամբիոնի գործունեության նպատակներն են՝
- Նպաստել անձի հոգեբանության և զարգացման (տարիքային) հոգեբանության ոլորտներում երկարատև գիտական նախագծերի իրականացմանը և Հայաստանում անձի հոգեբանության ֆունդամենտալ և կիրառական բնագավառի կայացմանը:
-Կրթական տարբեր աստիճանների համար (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, հետբուհական կրթություն) մշակել և ներդնել անձի հոգեբանության բնագավառի հետ անռչվող նորարարական դասընթացներ և կրթական ծրագրեր։
Ամբիոնի գիտական ուղղվածությունը
- Սոցիալ-մշակութային փոփոխությունների պայմաններում անձի վարքային կողմնորոշիչների՝ արժեքների, համոզմունքների և դիրքորոշումների ուսումնասիրություն:
- Անձի սուբյեկտիվ բարեկեցության վերաբերյալ համոզմունքների ու դիրքորոշումների ուսումնասիրություն:
- Կրթական համակարգի բարեփոխումների պայմաններում անձնային աճի և սոցիալական կարողությունների ուսումնասիրություն:
Անձի հոգեբանության ամբիոնի հետևյալ առարկայական ծրագրերը ներգրավված են «Հոգեբանություն» մասնագիտության բակալավրիատի ուսումնական ծրագրում. - Դիֆերենցիալ հոգեբանություն և պրակտիկում
- Անձի հոգեբանություն
- Անձի տեսություններ
- Տարիքային հոգեբանություն
- Կրթության հոգեբանություն
- Հոգեբանական խորհրդատվություն և պրակտիկում
- Անձնային աճի պրակտիկում
- Մանկան հոգեախտորոշում
- Սեռային վարքի հոգեբանություն
- Հոգեբանական ծառայությունը դպրոցում
Ամբիոնը պատրաստում է մասնագետներ երկու մագիստրոսական ծրագրերով.
- «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն»
- «Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա»
Ամբիոնում մշակվել և իրականացվում է դասընթաց ասպիրանտուրայում․ - «Անձնային աճ և ինքնակարգավորում»
2011թ. ամբիոնին կից գործում է «Անձ և սոցիալական միջավայր» գ/հ լաբորատորիան։
2020 թվականից Անձի հոգեբանության ամբիոնը, միավորելով ԵՊՀ հոգեբաններին, մեկնարկել է ուսանողներին հոգեբանական աջակցության տրամադրման նախագիծ
(Հոգեբանական Աջակցության և Փոխօգնության Հարթակ)՝ նպատակ ունենալով ստեղծելու փոխօգնության միջավայր և աջակցելու ԵՊՀ և այլ բուհերի ուսանողներին:
Контакты
Сотрудники
Заведующий кафедрой, доцент
Профессор
Доцент
Доцент
Ассистент
Ассистент
Преподаватель
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель по часовой оплате