
Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Կրթական ծրագրի ընդունելությունն իրականացվում է բանավոր քննությամբ՝ «Հոգեբանություն» քննական առարկայից (հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում)։
Ծրագրի նպատակը
Ծրագիրը նպատակ ունի զարգացնելու ուսանողների մասնագիտական կարողությունները՝ տրամադրելով խորացված ուսուցում անձի հոգեբանության բնագավառում՝ անձի կայուն զարգացման հիմնախնդիրները հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու համար, տրամադրելու ուսանողներին մասնագիտական այնպիսի գիտելիքներ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են հետազոտական, հոգեախտորոշիչ, հոգեխորհրդատվական, լուսավորչական և զարգացնող աշխատանք իրականացնելու համար հոգեբանական աջակցության ծառայությունների շրջանակում, օժանդակելու ուսանողներին՝ զարգացնելու իրենց մասնագիտական գիտելիքները և կարողությունները կրթության, առողջապահության և սոցիալական աջակցության ոլորտներում՝ հոգեբանական ծառայության կայացմանը նպաստելու համար:
Առավելությունները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի կատարելու անձի ինքնության ու սոցիալ-մշակութային փոփոխությունների համատեքստում նույնականացման միտումներին վերաբերող ուսումնասիրություններ՝ օգտագործելով արդյունքների վերլուծության որակական և քանակական մեթոդներ, կատարելու անձի կենսակայունության և հոգեխորհրդատվական աշխատանքի արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրություններ, կիրառելու անձի ուսումնասիրման հոգեախտորոշիչ (ինքնագնահատման և պրոյեկտիվ) մեթոդները խորհրդատվական աշխատանքում, կատարելու անհատական և խմբային հոգեխորհրդատվական/հոգեթերապևտիկ աշխատանք, կատարելու անձնային զարգացմանն ուղղված խորհրդատվական և լուսավորչական աշխատանք (psychoeducation) կրթական, առողջական, սոցիալական կարիքների բավարարման և ներառման ուղղությամբ, կիրառելու հոգեբանական խորհրդատվության սկզբունքները կրթական, առողջապահական և սոցիալական աջակցության ոլորտներում սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայություններ կայացնելու և անձի կենսակայունությանը նպաստելու ուղղությամբ:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
«Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել որպես հոգեբան-խորհրդատու հոգեբանական կենտրոններում, խնամքի և պաշտպանության, ցերեկային կենտրոններում, բժշկական և վերականգնողական հաստատություններում, բուհերի՝ ուսանողների հետ տարվող ծառայություններում, գիտակրթական կենտրոններում՝ որպես հոգեբան-հետազոտող, բիզնես կազմակերպություններում՝ որպես անձնակազմի հետ աշխատող անհատական խորհրդատու, ինչպես նաև՝ կատարել մասնավոր խորհրդատվական աշխատանք:
Կոնտակտներ
Հեռ.՝ (+374 60) 710 638
Էլհասցե՝ persona@ysu.am