- Главная
- Faculty
- Факультет русской филологии
- Кафедра русского языкознания, типологии и теории коммуникации
Кафедра русского языкознания, типологии и теории коммуникации
1937 թ. Երևանի պետական համալսարանում ստեղծել է ռուսաց լեզվի ամբիոն, որի հիմնադիրն ու նրա առաջին վարիչը եղել է ականավոր լեզվաբան, բ.գ.թ., դոցենտ Ռաֆայել Մելքումյանը: Ամբիոնն այնուհետև ղեկավարել է բ.գ.թ., պրոֆեսոր Դավիթ Ջաղացպանյանը:
1974 թ. ռուսաց լեզվի ամբիոնի հիմքի վրա ստեղծվել է ռուսաց լեզվի տեսական ամբիոնը, որի կազմում ընդգրկված էին Հայաստանի առաջատար ռուսագետներ։ Հետագայում ռուսաց լեզվի տեսական ամբիոնը վերանվանվել է լեզուների տիպաբանության, ռուսաց լեզվի տեսության և մեթոդիկայի ամբիոն, իսկ 2007 թվականից՝ ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոն:
Ռուսաց լեզվի տեսական ամբիոնը ղեկավարել է ականավոր գիտնական, թարգմանության տեսության մասնագետ, բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Մկրտչյանը: Նրանից հետո ամբիոնի վարիչ են եղել անվանի լեզվաբան և տաղանդավոր մանկավարժ, բ.գ.դ., պրոֆեսոր Հրանուշ Արայի Մարգարյանը, ականավոր գիտնական, փիլիսոփա և լեզվաբան, փ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Աթայանը, բ.գ.թ., դոցենտ Իվետտա Մանուչարյանը։ 2006 թվականից ամբիոնի վարիչն է բ.գ.դ., պրոֆեսոր, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի իսկական անդամ Լիլիթ Բրուտյանը:
Ամբիոնի անվանման մեջ մատնանշված են առաջնություն ունեցող գիտական և գիտամեթոդական այն ուղղությունները, որոնցով զբաղվում են այսօր ամբիոնի անդամները: Դրանք են՝
1) ժամանակակից ռուսաց լեզվի արդի հիմնախնդիրները, մասնավորապես ռուսերենի հնչյունաբանության, բառագիտության, իմաստաբանության, քերականության, բառակազմության, տերմինաբանության, ոճաբանության և խոսքի մշակույթի, գործաբանության, ինչպես նաև ռուսերենի դասավանդման մեթոդիկայի հարցերը,
2) լեզուների տիպաբանության խնդիրները, մասնավորապես ռուսերենի և հայերենի, ինչպես նաև սլավոնական լեզուների (ռուսերեն, չեխերեն և այլն) զուգադրական-տիպաբանական ուսումնասիրությունը,
3) հաղորդակցման տեսության, այդ թվում՝ միջմշակութային հաղորդակցման և թարգմանության հիմնահարցերը:
Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դասախոսներն ակտիվորեն զբաղվում են գիտական գործունեությամբ. տպագրում են մենագրություններ, հոդվածներ, բառարաններ, մասնակցում են միջազգային բազմաթիվ գիտաժողովների: Մանկավարժական և գիտական գործունեության հետ մեկտեղ՝ ամբիոնի անդամները կարևորում են նաև գիտամեթոդական աշխատանքը: Այն ներառում է բազմաթիվ դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, ուսումնական բառարանների, թելադրությունների ժողովածուների և ուսումնական ծրագրերի ստեղծումը ինչպես ռուս բանասիրության ֆակուլտետների, այնպես էլ հանրակրթական դպրոցների համար:
Ամբիոնը սերտորեն համագործակցում է ՌԴ Պենզայի պետական համալսարանի հետ: Ամբիոնում պարբերաբար անցկացվում են ռուս լեզվաբանության արդի հիմնահարցերին նվիրված տեսական սեմինարներ, որտեղ դասախոսություններ են կարդում նաև հրավիրված մասնագետներ:
Ամբիոնն իրականացնում է «Ռուսաց լեզու և գրականություն» և «Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն (ռուսերեն)» բակալավրիատական կրթական ծրագրերը և «Ռուսաց լեզու և գրականություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Профессор
Профессор
Доцент
Доцент
Ассистент