Ռուսաց լեզու և գրականություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։
Նույն մասնագիտության շրջանակում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են քննություն համապատասխան մասնագիտության բակալավրի ամփոփիչ հարցաշարով:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել խոր և հիմնարար գիտելիք ռուսաց լեզվի և ռուս գրականության պատմությանն առնչվող տեսական և մեթոդաբանական հիմնախնդիրների վերաբերյալ, լուսաբանել տարբեր լեզվաբանական և գրականագիտական հիմնախնդիրների վերաբերյալ հիմնական գիտական դպրոցների տեսակետները, կիրառել միջառարկայական գիտելիքները ռուսաց լեզվի, ռուս գրականության պատմության, ինչպես նաև հարակից բանասիրական բնագավառներում գիտական և (կամ) մանկավարժական գործունեություն իրականացնելիս:
Առավելությունները
Մագիստրոսական ծրագիրն իրականացնող երկու ամբիոնների՝ Ռուս գրականության և Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնների կողմից առաջարկված առարկաների փաթեթը էապես տարբերվում է ՀՀ այլ բուհերի գործընկեր ամբիոնների մագիստրոսական ծրագրերից, ինչը պայմանավորված է այդ բուհերի՝ մագիստրոսական ծրագրեր իրականացնող ֆակուլտետների և ամբիոնների առանձնահատկություններով:
Կարիերայի հնարավորությունները
«Ռուսերեն և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել բարձրագույն և միջին մասնագիտական կրթության հաստատություններում՝ որպես ռուսաց լեզվի և ռուս գրականության դասախոս, գիտական կենտրոններում և հիմնադրամներում, տեղեկատվական գործակալություններում, հրատարակչություններում և խմբագրություններում, միջազգային կազմակերպություններում, որտեղ անհրաժեշտ է հայերենի և ռուսերենի իմացությունը, գովազդային գործակալություններում, թանգարաններում, պետական և մասնավոր ձեռնարկություններում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը որևէ բուհի ասպիրանտուրայում կամ որպես հայցորդ ձևակերպվել նախընտրած ամբիոնում։