Тип:
Магистр
Профессия:
041301.24.7 - Կառավարում
Специализация:
041301.24.7 - Հանրային քաղաքականություն
Присвоенная квалификация:
Կառավարում
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ըստ ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգի, «Կառավարում» մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են «Հանրային կառավարում» մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը:
2. Цели (назначение)
•ձևավորելու գիտելիքների և հմտությունների ինտեգրված համադրույթ, որն անհրաժեշտ է հանրային կյանքի առանձին բնագավառներում պետական քաղաքականությունների մշակման, իրագործման և կառավարչական լուծումների գործարկման ապահովման համար.
•պատրաստելու հանրային քաղաքականության և պետական կառավարման ոլորտի մասնագետների, որոնք ունակ կլինեն մշակելու և վերլուծելու հանրային և պետական բնագավառներում քաղաքականությունների իրականացման և կառավարման գործընթացները, գնահատելու և կանխատեսելու քաղաքականությանների իրագործման արդյունքները:

3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- դասակարգելու և մատնանշելու հանրային քաղաքականության և հանրային կառավարման մասնագիտական ոլորտների գործառութային և հայեցակարգային փոխկապակցվածության ձևերը.
- ներկայացնելու ընդհանուր մենեջմենթի հիմնադրույթները և հանրային կառավարման համակարգի բարեփոխումների առանցքային հետագծերը.
- քննարկելու առաջնորդության և հանրային ռեսուրսների ռազմավարական կառավարման տեսական հիմքերը և ընթացակարգերը, մեկնաբանելու մարդկային կապիտալի և գիտելիքի նորարարական կառավարման հայեցակարգերը.
- ձևակերպելու ուրբանիզացման և համայնքային զարգացման արդի հիմնախնդիրները, ուրվագծելու տնտեսական աճի և կայուն զարգացման հայեցակարգի շրջանակները՝ քաղաքականության և կառավարչական գործառույթների համատեքստում.
- սահմանազատելու հանրային կառավարման համակարգի և հանրային քաղաքականության օրենսդրական կարգավորման հիմնական ոլորտները.
- նկարագրելու և բացատրելու հանրային քաղաքականության մենեջերիալ մոտեցումները` մասնավորապես` տնտեսական ասպեկտի հիմնական բովանդակային թեզերը.
- հիմնավորելու վիճակագրական վերլուծության, ռիսկերի կառավարման և գնահատման կարևորությունը հանրային քաղաքականության մշակման, վերլուծության և իրականացման գործընթացներում:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- մեկնաբանելու հանրային քաղաքականության տնտեսական, քաղաքական, վարչական, իրավական և էթիկական ասպեկտները.
- բացահայտելու և կառուցավորելու հանրային և շահույթ չհետապնդող կազմակերպությունների ֆինանսական կառավարման և կայունության հիմնախնդիրները.
- նախագծելու և ձևակերպելու միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների արտաքին քաղաքականության գործընթացային, կառուցվածքային և ժամանակագրական չափումները.
- տարբերակելու կառավարչական հիմնական մոդելները և քաղաքականության հայեցակարգային բաղադրիչները՝ գործնական քաղաքականության մշակման համար.
- համեմատելու և վերլուծելու պետական կարգավորիչ քաղաքականությունները տարբեր քաղաքական համակարգերի և սահմանադրական կարգերի դիտանկյունից, քննարկելու ՀՀ-ում հանրային կյանքի առանձին ոլորտներում տարվող պետական քաղաքականությունների առանձնահատկությունները.
- կառուցելու և կիրառելու սոցիալական մոդելավորման տարբեր եղանակներ, հետազոտելու և վերլուծելու սոցիալական երևույթների և գործընթացների մոդելներ, մոդելավորելու կազմակերպչական-կառավարչական որոշումների ընդունման գործընթացներ.
- գործնականում իրականացնելու համալիր (միջգերատեսչական/միջոլորտային) բնույթ կրող քաղաքականության ծրագրերի համակարգում և կառավարում:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- փորձարկելու մասնագիտական (նաև օտարալեզու) հաղորդակցման տարատեսակ եղանակներն ու տեխնիկաները՝ հանրային, ոչ պետական և մասնավոր հատվածների գլխավոր շահակիցների հետ փոխգործակցության մեջ.
- կիրառելու տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, տվյալների մշակման և վերլուծության խնդիրների լուծման տարբեր եղանակներ.
- դուրս բերելու հետազոտական հիմնահարցեր` հանրային քաղաքականության ուսումնասիրման և հիփոթեզների մշակման նպատակով, գործնականում մասնագիտորեն կիրառելու հետազոտության որակական և քանակական մեթոդները.
- կազմելու հանրային՝ պետական և ոչ պետական/հասարակական հատվածի կազմակերպությունների ներքին և արտաքին ֆինանսական հաշվետվություններ:
4. Способ оценки
Ստուգարքային (ստ.) դասընթացների համար գնահատումը կատարվում է կիսամյակի ընթացքում սեմինարների մասնակցության և թեմատիկ աշխատանքների արդյունքների հիման վրա:
Եզրափակիչ գնահատումով (ԵԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են երկու ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը։
Առանց եզրափակիչ գնահատման (ԱԵԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են երկու ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը։
Առանց ընթացիկ քննությունների գնահատման (ԱԸՔԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:

5. Возможности будущей карьеры выпускников
Կրթական ծրագրի շրջանակներում կառավարման մագիստրոսի որակավորում ստացած մասնագետները կարող են աշխատանքի անցնել հանրային քաղաքականության մշակման, իրականացման, վերլուծության և գնահատման բնագավառներում, ինչպես նաև հանրային հատվածի (այդ թվում` հանրայինմասնավոր համագործակցության ձևաչափում) տարբեր մակարդակներում, մասնավորապես`
•կառավարության կենտրոնական ապարատ, գործադիր իշխանության մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ.
•միջգերատեսչական համակարգման գործառույթներ իրականացնող պետական մարմիններում (հանձնաժողովներ, գործակալություններ).
•կառավարության կառուցվածքային ստորաբաժանումների, առաջին հերթին, նախարարությունների ոլորտային/պրոֆիլային վարչություններում (քաղաքականության կամ ծրագրերի պատրաստում, մշտադիտարկում, տվյալների բազաների հետ աշխատանք).
•ոչ պետական/հասարակական հատվածի կարգավորման և կառավարման ոլորտներ
. խոշոր և միջին պետական/հանրային (կապիտալով) ձեռնարկություններ և հիմնարկներ:

6. Ресурсы и формы для поддержки обучения
Տվյալ մագիստրոսական ծրագրի իրականացման համար ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնում առկա են ուսումնառության բոլոր անհրաժեշտ գիտաուսումնական նյութերը:
Ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպման համար ծրագիրն ապահովված է նաև համապատասխան դասախոսական կազմով, ովքեր ունեն գիտական աստիճաններ բնական գիտությունների, տնտեսագիտության, քաղաքական գիտության, սոցիոլոգիայի և իրավունքի ոլորտներում:

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Որպես ծրագրային չափորոշիչ հիմք է ընդունվել ՈԱՇ-ը, ՈՈՇ-ը, Որակավորումների եվրոպական շրջանակը, ինչպես նաև ԵՊՀ այլ ուղենիշներ:
8. Требования к академическому персоналу
•Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
•դասավանդման մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների և դասավանդման փոխգործուն (ինտերակտիվ) մեթոդների կիրառման կարողություն,
•դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտությունֈ Հետազոտական
•տվյալների բազաների և այլ աղբյուրների հետ աշխատելու կարողություն, ինչպես նաև թվային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
•միջգիտակարգային և բազմագիտակարգային հետազոտությունների իրականացման հմտությունների տիրապետում,
•քննադատական մոտեցումների կիրառում՝ հետազոտական աշխատանք կատարելիս,
•հետազոտական թեմաներ (ղեկա)վարելու կարողություն:
Հաղորդակցման՝
•լսարանի հետ բանավոր և վիրտուալ տիրույթում հաղորդակցվելու հմտություն,
• հետազոտության արդյունքները տվյալ կրթամակարդակին համապատասխան ներկայացնելու կարողություն, • օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B2 մակարդակին համապատասխան)ֈ ՏՀՏ կիրառություն • բազային համակարգչային (MAC OS, MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ, • ոլորտային /մասնագիտական/ տվյալագիտական բազաներից օգտվելու կարողություններ • PPP և համանման այլ ձևաչափերով ներկայացում պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
• պետական քաղաքականության և հանրային/պետական կառավարման բնագավառը կարգավորող մասնագիտական ընդհանուր նորմերի և իրավական նորմերի իմացություն,
• անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետ կերպով իրականացնելու կարողություն,
• ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
Մասնագիտական կարողություններ
• հանրային/ պետական քաղաքականության վերաբերյալ հետազոտությունների, ինչպես նաև գնահատողական վերլուծության իրականացնելու կարողություն,
• հանրային քաղաքականության և կառավարման համապատասխան ուղղություներով կամ հարակից ոլորտներում նախագծային ռազմավարություններ մշակելու և դրանց իրականացման մեխանիզմներն ու մոդելները ուղենշելու կարողություն,
• հանրային քաղաքականության (ըստ ոլորտների) և հանրային և/կամ ընդհանուր մենեջմենթի թիրախային որոշումների կայացման մեթոդների և եղանակների մշակման և իրականացման հմտություններ,
• հանրային և/կամ պետական նշանակության հիմնահարցերի մշտադիտարկման, հավաստանշման և կառուցվածքայնացման կարողություն և համապատասխան հիմնահարցերի վերաբերյալ հակիրճ ամփոփագրեր (policy brief) կարողություն,
• հանրային քաղաքականության համապատասխան ոլորտներում հիմնական շահակիցների և/կամ շահառուների հետ հաղորդակցման և համագործակցային հարաբերություններ ձևավորելու հմտություններ,
• քաղաքականության տարբեր մակարդակների և տարբեր ուղղությունների համադրման, համակարգման և կառավարման մոդելավորման կարողություն,
• հանրային քաղաքականության վերլուծության և հետազոտման հիմնական (ընդհանուր) մեթոդների և դրանց էմպիրիկ կիրառման կարողություն,
• հանրային կառավարման/մենեջմենթի ոլորտներում բարեփոխումների իրագործման մոդելների և սկզբունքային մոտեցումների նախագծման և մշակման կարողություններ:

9. Подробнее о программе
«Հանրային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագիրը մշակվել և ներդրվել է ԵՊՀ երկարամյա գործընկեր Արիզոնայի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակումֈ
Առաջարկվող մասնագիտական կրթական ծրագիրն ունի բազմագիտակարգային բնույթ: Այն արտացոլում է ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան իրականության մեջ կառավարման և հանրային քաղաքականության մասնագիտական ոլորտներում առկա միտումները, աշխատաշուկայի պահանջներն ու պետական կառավարման և քաղաքականության իրագործման ասպարեզներում երկարաժամկետ, տիրապետող գերակայություններըֈ
Մագիստրոսական ծրագրի հիմնական առավելությունը, բացի նորարարական ուսումնական ծրագրերից և վերլուծական պարտադիր բաղադրիչի առկայությունից, նաև այն է, որ դասավանդումը կամընտրական առարկաների մի մասի համար նախատեսվում է իրականացնել անգլերենով: Մագիստրոսական ծրագիրը ներառում է նաև ոչ պետական (շահույթ չհետապնդող) հատվածի մենեջմենթի և պետական կարգավորման հետ կապված մի շարք մոդուլների դասավանդում: