Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
  4. Հանրային քաղաքականություն
  5. Կրթական ծրագրի մասնագիրը

Հանրային քաղաքականություն

Մագիստրոսական ծրագիր
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ

Կրթական ծրագրի մասնագիրը

Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
041301.24.7 - Կառավարում
Մասնագիտացումը՝
041301.24.7 - Հանրային քաղաքականություն
Շնորհվող որակավորումը՝
Կառավարում
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ըստ ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգի, «Կառավարում» մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են «Հանրային կառավարում» մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը:
2. Ծրագրի նպատակները
•ձևավորելու գիտելիքների և հմտությունների ինտեգրված համադրույթ, որն անհրաժեշտ է հանրային կյանքի առանձին բնագավառներում պետական քաղաքականությունների մշակման, իրագործման և կառավարչական լուծումների գործարկման ապահովման համար.
•պատրաստելու հանրային քաղաքականության և պետական կառավարման ոլորտի մասնագետների, որոնք ունակ կլինեն մշակելու և վերլուծելու հանրային և պետական բնագավառներում քաղաքականությունների իրականացման և կառավարման գործընթացները, գնահատելու և կանխատեսելու քաղաքականությանների իրագործման արդյունքները:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. դասակարգելու և մատնանշելու հանրային քաղաքականության և հանրային կառավարման մասնագիտական ոլորտների գործառութային և հայեցակարգային փոխկապակցվածության ձևերը.
    2. ներկայացնելու ընդհանուր մենեջմենթի հիմնադրույթները և հանրային կառավարման համակարգի բարեփոխումների առանցքային հետագծերը.
    3. քննարկելու առաջնորդության և հանրային ռեսուրսների ռազմավարական կառավարման տեսական հիմքերը և ընթացակարգերը, մեկնաբանելու մարդկային կապիտալի և գիտելիքի նորարարական կառավարման հայեցակարգերը.
    4. ձևակերպելու ուրբանիզացման և համայնքային զարգացման արդի հիմնախնդիրները, ուրվագծելու տնտեսական աճի և կայուն զարգացման հայեցակարգի շրջանակները՝ քաղաքականության և կառավարչական գործառույթների համատեքստում.
    5. սահմանազատելու հանրային կառավարման համակարգի և հանրային քաղաքականության օրենսդրական կարգավորման հիմնական ոլորտները.
    6. նկարագրելու և բացատրելու հանրային քաղաքականության մենեջերիալ մոտեցումները` մասնավորապես` տնտեսական ասպեկտի հիմնական բովանդակային թեզերը.
    7. հիմնավորելու վիճակագրական վերլուծության, ռիսկերի կառավարման և գնահատման կարևորությունը հանրային քաղաքականության մշակման, վերլուծության և իրականացման գործընթացներում:
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. մեկնաբանելու հանրային քաղաքականության տնտեսական, քաղաքական, վարչական, իրավական և էթիկական ասպեկտները.
    2. բացահայտելու և կառուցավորելու հանրային և շահույթ չհետապնդող կազմակերպությունների ֆինանսական կառավարման և կայունության հիմնախնդիրները.
    3. նախագծելու և ձևակերպելու միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների արտաքին քաղաքականության գործընթացային, կառուցվածքային և ժամանակագրական չափումները.
    4. տարբերակելու կառավարչական հիմնական մոդելները և քաղաքականության հայեցակարգային բաղադրիչները՝ գործնական քաղաքականության մշակման համար.
    5. համեմատելու և վերլուծելու պետական կարգավորիչ քաղաքականությունները տարբեր քաղաքական համակարգերի և սահմանադրական կարգերի դիտանկյունից, քննարկելու ՀՀ-ում հանրային կյանքի առանձին ոլորտներում տարվող պետական քաղաքականությունների առանձնահատկությունները.
    6. կառուցելու և կիրառելու սոցիալական մոդելավորման տարբեր եղանակներ, հետազոտելու և վերլուծելու սոցիալական երևույթների և գործընթացների մոդելներ, մոդելավորելու կազմակերպչական-կառավարչական որոշումների ընդունման գործընթացներ.
    7. գործնականում իրականացնելու համալիր (միջգերատեսչական/միջոլորտային) բնույթ կրող քաղաքականության ծրագրերի համակարգում և կառավարում:
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. փորձարկելու մասնագիտական (նաև օտարալեզու) հաղորդակցման տարատեսակ եղանակներն ու տեխնիկաները՝ հանրային, ոչ պետական և մասնավոր հատվածների գլխավոր շահակիցների հետ փոխգործակցության մեջ.
    2. կիրառելու տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, տվյալների մշակման և վերլուծության խնդիրների լուծման տարբեր եղանակներ.
    3. դուրս բերելու հետազոտական հիմնահարցեր` հանրային քաղաքականության ուսումնասիրման և հիփոթեզների մշակման նպատակով, գործնականում մասնագիտորեն կիրառելու հետազոտության որակական և քանակական մեթոդները.
    4. կազմելու հանրային՝ պետական և ոչ պետական/հասարակական հատվածի կազմակերպությունների ներքին և արտաքին ֆինանսական հաշվետվություններ:
4. Գնահատման ձևերը
Ստուգարքային (ստ.) դասընթացների համար գնահատումը կատարվում է կիսամյակի ընթացքում սեմինարների մասնակցության և թեմատիկ աշխատանքների արդյունքների հիման վրա:
Եզրափակիչ գնահատումով (ԵԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են երկու ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը։
Առանց եզրափակիչ գնահատման (ԱԵԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են երկու ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը։
Առանց ընթացիկ քննությունների գնահատման (ԱԸՔԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Կրթական ծրագրի շրջանակներում կառավարման մագիստրոսի որակավորում ստացած մասնագետները կարող են աշխատանքի անցնել հանրային քաղաքականության մշակման, իրականացման, վերլուծության և գնահատման բնագավառներում, ինչպես նաև հանրային հատվածի (այդ թվում` հանրայինմասնավոր համագործակցության ձևաչափում) տարբեր մակարդակներում, մասնավորապես`
•կառավարության կենտրոնական ապարատ, գործադիր իշխանության մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ.
•միջգերատեսչական համակարգման գործառույթներ իրականացնող պետական մարմիններում (հանձնաժողովներ, գործակալություններ).
•կառավարության կառուցվածքային ստորաբաժանումների, առաջին հերթին, նախարարությունների ոլորտային/պրոֆիլային վարչություններում (քաղաքականության կամ ծրագրերի պատրաստում, մշտադիտարկում, տվյալների բազաների հետ աշխատանք).
•ոչ պետական/հասարակական հատվածի կարգավորման և կառավարման ոլորտներ
. խոշոր և միջին պետական/հանրային (կապիտալով) ձեռնարկություններ և հիմնարկներ:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Տվյալ մագիստրոսական ծրագրի իրականացման համար ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնում առկա են ուսումնառության բոլոր անհրաժեշտ գիտաուսումնական նյութերը:
Ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպման համար ծրագիրն ապահովված է նաև համապատասխան դասախոսական կազմով, ովքեր ունեն գիտական աստիճաններ բնական գիտությունների, տնտեսագիտության, քաղաքական գիտության, սոցիոլոգիայի և իրավունքի ոլորտներում:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Որպես ծրագրային չափորոշիչ հիմք է ընդունվել ՈԱՇ-ը, ՈՈՇ-ը, Որակավորումների եվրոպական շրջանակը, ինչպես նաև ԵՊՀ այլ ուղենիշներ:
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
•Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
•դասավանդման մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների և դասավանդման փոխգործուն (ինտերակտիվ) մեթոդների կիրառման կարողություն,
•դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտությունֈ Հետազոտական
•տվյալների բազաների և այլ աղբյուրների հետ աշխատելու կարողություն, ինչպես նաև թվային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
•միջգիտակարգային և բազմագիտակարգային հետազոտությունների իրականացման հմտությունների տիրապետում,
•քննադատական մոտեցումների կիրառում՝ հետազոտական աշխատանք կատարելիս,
•հետազոտական թեմաներ (ղեկա)վարելու կարողություն:
Հաղորդակցման՝
•լսարանի հետ բանավոր և վիրտուալ տիրույթում հաղորդակցվելու հմտություն,
• հետազոտության արդյունքները տվյալ կրթամակարդակին համապատասխան ներկայացնելու կարողություն, • օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B2 մակարդակին համապատասխան)ֈ ՏՀՏ կիրառություն • բազային համակարգչային (MAC OS, MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ, • ոլորտային /մասնագիտական/ տվյալագիտական բազաներից օգտվելու կարողություններ • PPP և համանման այլ ձևաչափերով ներկայացում պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
• պետական քաղաքականության և հանրային/պետական կառավարման բնագավառը կարգավորող մասնագիտական ընդհանուր նորմերի և իրավական նորմերի իմացություն,
• անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետ կերպով իրականացնելու կարողություն,
• ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
Մասնագիտական կարողություններ
• հանրային/ պետական քաղաքականության վերաբերյալ հետազոտությունների, ինչպես նաև գնահատողական վերլուծության իրականացնելու կարողություն,
• հանրային քաղաքականության և կառավարման համապատասխան ուղղություներով կամ հարակից ոլորտներում նախագծային ռազմավարություններ մշակելու և դրանց իրականացման մեխանիզմներն ու մոդելները ուղենշելու կարողություն,
• հանրային քաղաքականության (ըստ ոլորտների) և հանրային և/կամ ընդհանուր մենեջմենթի թիրախային որոշումների կայացման մեթոդների և եղանակների մշակման և իրականացման հմտություններ,
• հանրային և/կամ պետական նշանակության հիմնահարցերի մշտադիտարկման, հավաստանշման և կառուցվածքայնացման կարողություն և համապատասխան հիմնահարցերի վերաբերյալ հակիրճ ամփոփագրեր (policy brief) կարողություն,
• հանրային քաղաքականության համապատասխան ոլորտներում հիմնական շահակիցների և/կամ շահառուների հետ հաղորդակցման և համագործակցային հարաբերություններ ձևավորելու հմտություններ,
• քաղաքականության տարբեր մակարդակների և տարբեր ուղղությունների համադրման, համակարգման և կառավարման մոդելավորման կարողություն,
• հանրային քաղաքականության վերլուծության և հետազոտման հիմնական (ընդհանուր) մեթոդների և դրանց էմպիրիկ կիրառման կարողություն,
• հանրային կառավարման/մենեջմենթի ոլորտներում բարեփոխումների իրագործման մոդելների և սկզբունքային մոտեցումների նախագծման և մշակման կարողություններ:
9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
«Հանրային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագիրը մշակվել և ներդրվել է ԵՊՀ երկարամյա գործընկեր Արիզոնայի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակումֈ
Առաջարկվող մասնագիտական կրթական ծրագիրն ունի բազմագիտակարգային բնույթ: Այն արտացոլում է ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան իրականության մեջ կառավարման և հանրային քաղաքականության մասնագիտական ոլորտներում առկա միտումները, աշխատաշուկայի պահանջներն ու պետական կառավարման և քաղաքականության իրագործման ասպարեզներում երկարաժամկետ, տիրապետող գերակայություններըֈ
Մագիստրոսական ծրագրի հիմնական առավելությունը, բացի նորարարական ուսումնական ծրագրերից և վերլուծական պարտադիր բաղադրիչի առկայությունից, նաև այն է, որ դասավանդումը կամընտրական առարկաների մի մասի համար նախատեսվում է իրականացնել անգլերենով: Մագիստրոսական ծրագիրը ներառում է նաև ոչ պետական (շահույթ չհետապնդող) հատվածի մենեջմենթի և պետական կարգավորման հետ կապված մի շարք մոդուլների դասավանդում:

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am