2024- 2025 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության (առկա) քննության հարցաշար
Ընդհանուր մասնագիտական կրթամաս (75 հարց)
- «Ընդհանուր եկեղեցական պատմություն» առարկան, մեթոդները, կառուցվածքը
- «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ընդհանուր եկեղեցական պատմության համակարգում
- Քրիստոնեական առաջին համայնքների ձևավորումը և զարգացման հիմնական միտումները․ Երուսաղեմի 51 թ. Առաքելական ժողովը
- Առաքելական քարոզչությունը Հայաստանում՝ ըստ վաղ դարձաբանական ավանդույթի
- Քրիստոնեության հալածանքները II – IV դդ.․ իրավական հիմնավորումները և հիմնական փուլերը․ հալածանքները Հայքում
- Քրիստոնեությունը՝ իբրև հանդուրժելի կրոն․ Միլանի էդիկտը
- Քրիստոնեության ծավալումը Հայաստանում և հեթանոսության պայքարը նրա դեմ
- Քրիստոնեական կրոնի պետականացումը Հայաստանում․ Հայ եկեղեցու կազմակերպումն իբրև միասնական կառույց․ Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ Մեծ
- Հայ եկեղեցու հայացումը․ Սահակ Պարթև
- Գրերի գյուտը և ազգային դպրոցների բացումը Հայքում, Վիրքում, Աղվանքում։ Մաշտոցը և թարգմանչաց շարժումը
- Վանական շարժում
- Արիոս և արիոսականություն․ հակաարիոսական պայքարը
- Տիեզերական առաջին ժողովը․ հավատո հանգանակը, կանոնական որոշումները և Հայ եկեղեցու վերաբերմունքը դրանց նկատմամբ
- Կապադովկիական աստվածաբանական դպրոցը և Հայաստանը
- Տիեզերական երկրորդ ժողովը․ երրորդաբանությունը, հավատո հանգանակը, կանոնական որոշումները և «Նոր Հռոմի» ուսմունքը
- Տիեզերական երրորդ ժողովը և նրա որոշումները․ Կյուրեղ Ալեքսանդրացու և Նեստորի հակամարտությունը․ Ալեքսանդրիայի և Անտիոքի 433 թ. «միությունը» և հայ եկեղեցին
Քաղկեդոնի չորրորդ ժողովը և նոր դավանաբանական բանաձևը․ Քաղկեդոնի 28-րդ կանոնը
Կապադովկյան հայրերի երրորդաբանությունը
Ընդհանուր եկեղեցու ջատագովական և հակաճառական գրականություն
Աստվածաբանությունը և մեկնությունը (Ալեքսանդրիայի և Անտիոքի դպրոցներ)
- Քրիստոնեության հաղթանակը Հայաստանում․ Ներսես Մեծ
- Հայ եկեղեցու պայքարը հեթանոսական վերապրուկների դեմ․ Աշտիշատի ժողովը
- Հայ եկեղեցին՝ հասարակական կյանքի կազմակերպիչ Արշակունյան ժառանգության անկումից հետո
Շահապիվանի ժողովը․ կանոնական որոշումները
- Հայ եկեղեցին V դարի II կեսին․ Հովհան Մանդակունի և Վահան Մամիկոնյան
- Հայ եկեղեցու դիրքորոշումը Քաղկեդոնի որոշումների նկատմամբ․ քաղկեդոնական և հակաքաղկեդոնական եկեղեցիներ․ հուլիանական և սևերյան հոսանքները
- Քրիստոնեության տարածումը Վրաստանում, պետականացումը
- Դվինի Ա և Բ ժողովները․ հականեստորական շարժում
- Հուստինիանոս Մեծի կրոնական քաղաքականությունը․ «Երեք կետերի մասին» էդիկտը
- 553 թ. Կոստանդնուպոլսի ժողովը
- Հայ եկեղեցին և Հայաստանի երկրորդ բաժանումը
- Հայ-վրացական եկեղեցական պառակտումը
- Հայ և բյուզանդական եկեղեցիների միության նոր փորձերը․ 632 թ. Կարինի ժողովը և միակամության վարդապետությունը
- Հայ եկեղեցու լուսավորչական առաքելությունը V-VII դարերում
- Հայ-աղվանական եկեղեցական հարաբերությունները․ Պարտավի ժողով
- Հայ եկեղեցու հակաաղանդավորական պայքարը V-VIII դարերում
- Հայ եկեղեցու ազգայնացումը․ Հովհան Օձնեցի
- Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։
- Հայ եկեղեցին արաբական գերիշխանության շրջանում․ Սահակ Գ Ձորափորեցի և Եղիա Արճիշեցի
- Պատկերամարտական և պատկերապաշտական շարժումը 7-8 դդ․ 787 թ. Նիկեայի «տիեզերաժողովը» և Հայ եկեղեցու դիրքորոշումը
- Հայ եկեղեցու ջատագովական և հակաճառական գրականություն
- Հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունները IX-X դդ.․ Շիրակավանի 862 թ. ժողովը
- Հայ եկեղեցին հայկական անկախ պետականության վերահաստատման շրջանում․ Զաքարիա Ա Ձագեցի և Գևորգ Բ Գառնեցի
- Հայ եկեղեցին Բագրատունիների թագավորության շրջանում (IX-XI դդ.)
- Պապական Հռոմի և Կ. Պոլսի պատրիարքության կացությունը XI դարասկզբին․ 1054 թ. Մեծ Սխիզմը և դրա կանոնական ու դավանաբանական պատճառները․ «Filioque»-ի տեսությունը
- Ուղղափառ եկեղեցիների կազմավորման կանոնական սկզբունքները․ անկախ (ավտոկեֆալ) և ինքնավար (ավտոնոմ) ուղղափառ եկեղեցիներ․ ուղղափառության դավանաբանությունը և պաշտամունքը
- Արևմտյան եկեղեցու ներքին կացությունը XI-XIII դարերում․ Կլյունիստական բարենորոգչական շարժումը․ Գրիգոր VII․ օտտոնյան կրոնական քաղաքականությունը
- Հայ եկեղեցին XII դարասկզբին և Աղթամարի հակաթոռ կաթողիկոսությունը․ 1114 թ. Կարմիր վանքի ժողովը և կաթողիկոսի ընտրության նոր կանոնակարգի ընդունումը
- Միարարական շարժումները Կիլիկյան Հայաստանում․ Ներսես Լամբրոնացի
- Խաչակրաց արշավանքների ձևավորման հոգևոր, հասարակական նախադրյալները
- Կլերմոնի ժողովը․ արևմտյան հոգևոր-ասպետական միաբանությունների ձևավորման պատճառները և նպատակները
- Խաչակրաց IV արշավանքը և Լատինական կայսրության ու պատրիարքության ստեղծումը․ միարարական քաղաքականություն
- Քրիստոնեության տարածումը և պետականացումը Ռուսաստանում․ Ռուսական պատրիարքության հիմնումը
- Եկեղեցին և վանական հաստատությունները X-XIV դարերում
- Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը
- Տրիդենտի «տիեզերաժողովի» դեկրետները և «Հավատո հանգանակը»․ պապական ցենզուրան և «արգելված գրքերի ցանկը»
- Մխիթարյանների հայ կաթոլիկ միաբանության հիմնադրումը և նրա գիտական ու մշակութային գործունեությունը
- Հայ եկեղեցին XIX դարի 30-50-ական թվականներին․ Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների կազմավորումը և գործունեությունը։
- Հայ եկեղեցու ազգապահպան գործունեությունը XIX դարի առաջին կեսին․ Ներսես Աշտարակեցի․ «Պոլոժենիե» (1836 թ.)
- Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին և Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրումը
- Հայ եկեղեցու ազգապահպան գործունեությունը XIX դարի վերջին և XX դարի սկզբներին․ Խրիմյան Հայրիկ
- 1903 թ. հունիսի 12-ի օրենքը և հայ ժողովրդի պայքարը ցարիզմի դեմ
- Բարենորոգչական նախաձեռնությունները Հայ եկեղեցում XIX դարի վերջին և XX դարի առաջին քառորդին․ Մաղաքիա Օրմանյան
- Հայ եկեղեցին Մեծ եղեռնի տարիներին
- Հայ եկեղեցին Առաջին հանրապետության շրջանում․ Գևորգ Ե Սուրենյանց
- Հայ եկեղեցին խորհրդային իշխանության առաջին տասնամյակներում․ Խորեն Ա Մուրադբեկյան
- Հայ եկեղեցին XX դարի 40-50-ական թվականներին․ Մեծ հայրենադարձը․ Գևորգ Զ Չորեքչյան և Գարեգին Ա Հովսեփյան
- Հայ եկեղեցին և սփյուռքահայությունը․ Վազգեն Ա Պալճյան
- Հայ եկեղեցին և Գարեգին Ա կաթողիկոսը․ Ամենայն հայոց կաթողիկոսության հարաբերությունները Կիլիկյան աթոռի հետ
- ՀՀ «Խղճի ազատության և կրոնական միավորումների մասին» 1991 թ. հունիսի 17-ի օրենքը և Հայ եկեղեցին
- Աղթամարի, Սսի, Գանձասարի կաթողիկոսական աթոռների պատմական ճակատագիրը
- Արդի քրիստոնյա աշխարհը և էկումենիկ շարժումը
Եկեղեցական ծիսական գրքերը (Ճաշոց, Գանձարան, Ժամագիրք, Խորհրդատետր, Տոնացույց, Շարակնոց, Հայսմավուրք, Մաշտոց և այլն)
Բուն Բարեկենդան
Մեծ Պահք