Сентября 20, 2023 | 15:50
Образование
Конкурсы
Студенческая жизнь
Студенты ЕГУ удостоились стипендии семьи Табибян на 2023-2024 учебный год
В зале Учёного совета Ереванского государственного университета состоялась встреча, в ходе которой были подведены итоги объявленного конкурса на получение стипендии в 2023-2024 учебном году .
Տարեսկզբին ԵՊՀ-ում հայտարարվել էր Թաբիբյան ընտանիքի հիմնադրամի կողմից կրթաթոշակի տրամադրման մրցույթ, որին դիմել էին 15 ուսանողներ։ Մրցույթի մասնակիցներից երկուսը՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Սերգեյ Մկրտչյանը և Անի Ավագյանը, արժանացել են կրթաթոշակի։ Ընդհանուր առմամբ, կրթաթոշակ է տրամադրվել հանրապետության տարբեր բուհերի 4 ուսանողի։
Հանդիպման սկզբում ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը ներկայացրեց բուհի երկարամյա գործունեությունը, այդ թվում՝ այն բոլոր ծրագրերն ու հնարավորությունները, որոնք համալսարանն ընձեռում է ուսանողներին։
«Վարդանանց ասպետներ» կազմակերպության նախագահ Հունան Արշակյանը նշեց, որ Թաբիբյան ընտանիքը կրթաթոշակակիր ուսանողներ ընտրելիս նախապատվություն է տվել բարձր տեխնոլոգիաների բնագավառում լավ առաջադիմություն ունեցող ուսանողներին։
Նա ուսանողներին հորդորեց համալսարանում ստացած գիտելիքները ծառայեցնել ի շահ հայրենիքի։
Հանդիպման ժամանակ կրթաթոշակակիրներն ու հիմնադրամի ներկայացուցիչները քննարկեցին ուսանողների կրթությանն ու ապագային առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև կրթական ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց դիմակայելու եղանակներին։ Մասնավորապես քննարկվեց բակալավրի որակավորում ստանալուց հետո երիտասարդների շրջանում կրթությունը մագիստրատուրայում շարունակելու կամ աշխատաշուկա մուտք գործելու հարցը:
ԵՊՀ-ում այդ հարցի լուծման ուղղությամբ հատկապես վերջին շրջանում տարվում են ակտիվ աշխատանքներ․ ընդլայնվում են հայաստանյան ու միջազգային կազմակերպությունների հետ գործակցային հարաբերությունները, կազմակերպվում են պարբերական հանդիպումներ գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ, և ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ջանքերով ամրապնդվում ու զարգանում է բուհ-աշխատաշուկա կապը: Միաժամանակ՝ ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ունենում օգտվելու տարաբնույթ ծրագրերից, այդ թվում՝ կրթաթոշակային։
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի «Տեղեկատվական անվտանգության բաժնի» ուսանող Սերգեյ Մկրտչյանը, մեզ հետ զրույցում ընդգծելով կրթաթոշակին դիմելու շարժառիթը, նշեց, որ դիմելով ծրագրին՝ փորձել է ներկայացնել այնպիսի նախագիծ, որի իրագործման դեպքում կզարգանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Գեղարքունիքի մարզում։ Սերգեյը շեշտեց, որ ինքը հենց այդ մարզից է, և իր հետագա ծրագրերը նույնպես կապված են մարզի զարգացման ու առաջընթացի հետ։
Կրթաթոշակակիր Անի Ավագյանը սովորում է համակարգչային գիտությունների բաժնում։
«Կրթաթոշակի մասին տեղեկացել եմ համալսարանական էլհասցեի միջոցով։ Քանի որ կազմակերպությունը հետաքրքրված էր հենց մեր ոլորտով, որոշեցի դիմել։ Իմ հիմնական նպատակը ԵՊՀ-ում ստացած գիտելիքներս Հայաստանում և ի շահ Հայաստանի կիրառելն է»,- անդրադառնալով կրթաթոշակի համար հայտարարված մրցույթին դիմելու դրդապատճառներին՝ պատմեց Անին։
Նշենք, որ ԵՊՀ-ն, համագործակցելով կրթաթոշակ տրամադրող այլ հիմնադրամների և կազմակերպությունների հետ, պարբերաբար հայտարարում է մրցույթներ, որոնք միտված են օժանդակելու ուսանողներին, ինչպես նաև նպատակ ունեն նրանց մտածողության մեջ արմատավորելու կրթությունը՝ որպես բացարձակ արժեք: