Ноября 22, 2023 | 13:21
Наука
Конференции
Образование
Ученые ЕГУ приняли участие в конференции, прошедшей в Тбилиси
Ս.թ. նոյեմբերի 20–22-ը «Caucasus Barcode of Life» (CaBol) ծրագրի շրջանակում Թբիլիսիում տեղի է ունեցել համաժողով՝ «Ընթացիկ միջազգային համագործակցության շրջանակում Կովկասի կենսաբազմազանության ուսումնասիրությունը» («Exploring the Biodiversity of the Caucasus – Insights from ongoing international collaborations») խորագրով:
«CaBol» ծրագրի նպատակն է ստեղծել Կովկասի ցամաքային ու ջրային բոլոր օրգանիզմների՝ բույսերի, կենդանիների, մանրէների հավաքածուներ, ինչպես նաև ստեղծել կենսաբազմազանության կենտրոն, որտեղ կհավաքագրվեն Կովկասի հարուստ կենսաբազմազանության նմուշներ:
Հայաստանում հավաքված նմուշների լաբորատոր մշակումը հիմնականում կատարվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի լաբորատորիայում՝ ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանի և ամբիոնի աշխատակիցներ Աստղիկ Ղազարյանի ու Սարգիս Աղայանի ղեկավարությամբ: Ծրագրի շրջանակում ամբիոնի մասնագետներն իրականացրել են դաշտային աշխատանքներ, որոնց ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից հավաքագրվել են մեծաքանակ նմուշներ:
Թբիլիսիում անցկացված համաժողովին մասնակցել են Կենդանաբանության ամբիոնի աշխատակիցներ և ուսանողներ, որոնք շնորհանդեսների և պաստառային զեկույցների տեսքով ներկայացրել են ծրագրի շրջանակում իրենց կատարած գիտական աշխատանքներն ու ձեռքբերումները:
Նախատեսվում է ամրապնդել գործակցությունը «CaBol» գործընկերների միջև և նախաձեռնել հետազոտական նոր նախագծերի իրականացում կենսաբազմազանության ոլորտում: «CaBol»-ի տվյալների բազան կարևոր հիմք կդառնա Հայաստանի բնության հարուստ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված հանրային միջոցառումների իրագործման համար:
Հավելենք, որ ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում հավաքված նյութերը հիմք են դարձել թեկնածուական 1, մագիստրոսական 2 և ավարտական 6 աշխատանքների ստեղծման համար։