Марта 05, 2024 | 16:21
Партнеры
Международное сотрудничество
Գիտաժողովի շրջանակում ԵՊՀ ռեկտորը և Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը հանդես են եկել բացման խոսքով, իսկ համալսարանականները ներկայացրել են մասնագիտական թեմաներով զեկուցումներ։ Միջոցառմանը ներկա էին ինչպես գիտական, այնպես էլ դիվանագիտական և հասարակական հանրույթի ներկայացուցիչներ։
Այցի շրջանակում Ինդոնեզիայի միջազգային իսլամական համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաստատելու գործակցային հարաբերություններ և իրագործելու համատեղ ծրագրեր։
Աշխատանքային այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ տարբեր ոլորտների գործիչների հետ՝ քննարկելու և ընդլայնելու հայ-ինդոնեզական կրթագիտական հարաբերությունները։