Марта 22, 2024 | 11:08
Конкурсы
Студенческий
Спорт
Сборная ЕГУ по шахматам - призёр
ԵՊՀ շախմատի հավաքական թիմը մարտի 20-21-ը մասնակցեց միջբուհական ուսանողական 25-րդ մրցումներին: ԵՊՀ-ն ներկայացավ թե՛ տղաների, թե՛ աղջիկների շախմատի մրցումներում, ինչի արդյունքում տղաների շախմատի թիմը գրավեց 3-րդ հորիզոնականը:
Տղաների շախմատում մրցումն ընթանում էր 11 համալսարանների, աղջիկների շախմատում՝ 8 համալսարանների ներկայացուցիչների միջև:
«Պետք է նշեմ, որ միայն ԵՊՀ-ն և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն էին մրցումներին ներկայացել ամբողջական կազմով՝ 5 աղջիկ և 5 տղա: Սա ևս կարևոր ցուցանիշ է, որը վկայում է ուսանողների պատրաստվածության մասին»,- ասաց ԵՊՀ թիմերի մարզիչ, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դոցենտ Սարգիս Սանթրոսյանը:
Սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում եվրոպական բուհերի միջև Երևանում կկազմակերպվի համալսարանական շախմատի առաջնություն, որին մասնակցելու հնարավորություն ունեն միջբուհական ուսանողական հանրապետական մրցումներում առաջին երեք հորիզոնականներ զբաղեցրած թիմերը: Մրցումներին կմասնակցի նաև ԵՊՀ տղաների շախմատի թիմը:
Նշենք, որ ԵՊՀ շախմատի հավաքական թիմերը յուրաքանչյուր տարի ակտիվ մասնակցություն են ունենում միջբուհական ուսանողական մրցումներին և պարբերաբար գրանցում հաղթանակներ։