Апреля 01, 2024 | 14:50
Карьера
Выпускники
Студенческий
«Деловое общение, как основной навык, необходимый для карьерного роста». Курсы в ЕГУ
Для студентов ЕГУ был проведен курс «Деловое общение как основной навык, необходимый для развития карьеры», в рамках которого они познакомились с навыками представления себя в качестве специалиста на рынке труда, написания грамотного и привлекательного резюме и навыками деловой коммуникации.
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացը վարեց Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Թանթուշյանը, որն ունի ռազմավարական պլանավորման, նախագծերի իրականացման և ռազմավարական խորհրդատվության 15 տարվա փորձ Նյու Յորքում, Երևանում և Մոսկվայում։
Դասընթացի ժամանակ պրոֆեսորն առաջին հերթին խորհուրդ տվեց ուսանողներին ինքնակենսագրականում չլրացնել ծննդյան տարեթիվը, հասցեն, սեռի և ամուսնական կարգավիճակի վերաբերյալ տվյալներ։ Ըստ նրա՝ նշված ոչ անհրաժեշտ տեղեկությունների փոխարեն կարելի է ինքնակենսագրականի սկզբում 2-3 նախադասությամբ ներկայացնել ամփոփ տեղեկություն՝ առանձնակի ուշադրություն դարձնելով տվյալ աշխատանքի համար կարևոր հատվածներին, իսկ անհրաժեշտ տեղեկությունները լրացնել մեկ էջի սահմանում։
Բանախոսն անդրադարձավ նաև կոշտ և փափուկ հմտությունների կարևորությանը՝ ընդգծելով, որ կոշտ հմտությունների (օրինակ՝ լեզուների, համակարգչային ծրագրերի իմացություն) մասին տեղեկությունը պարտադիր է լրացնել ինքնակենսագրականում։ Անդրադառնալով փափուկ հմտություններին՝ պրոֆեսորը նշեց, որ գործատուները մեծ ուշադրություն են դարձնում նաև դրանց (օրինակ՝ հաղորդակցվելու, թիմում արդյունավետ գործելու կարողություններին)։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, խոսելով կենտրոնի գործունեության շրջանակում կազմակերպվող դասընթացների մասին, ասաց, որ կենտրոնի նախաձեռնությամբ ուսանողների համար պարբերաբար կազմակերպվում են ոչ ֆորմալ կրթական ձևաչափերով դասընթացներ՝ շեշտը դնելով գործնական հմտությունների զարգացման վրա։
«Մեր ուսանողները պետք է կարողանան իրենց մասնագիտական ոլորտում կիրառել համալսարանում ստացած ակադեմիական գիտելիքները։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մենք համագործակցում ենք գործատու կազմակերպությունների հետ, որտեղ համալսարանի շրջանավարտները աշխատանքի անցնելու հնարավորություն կարող են ունենալ։ Կարևորում ենք նաև գործակցությունն այն ընկերությունների հետ, որոնք ուսանողների մասնագիտական աճը խթանելու համար կազմակերպում են դասընթացներ, դասախոսություններ, որոնք միտված են նպաստելու ուսանողների գործնական հմտությունների և կարողությունների զարգացմանը»,- ընդգծեց Կարինե Նազարյանը։
Թեպետ այս նախաձեռնությունն իրագործվել է Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համատեղ ջանքերով, այնուամենայնիվ, մասնակցելու հնարավորություն է տրվել բոլոր ֆակուլտետների (ինստիտուտների, կենտրոնների) ուսանողներին՝ հաշվի առնելով, որ աշխատաշուկայում ճիշտ ներկայանալու անհրաժեշտությունը չունի մասնագիտական սահմանափակում։