Апреля 01, 2024 | 17:10
Наука
Конференции
Исследовательская работа
Конференция, посвященная Международному дню социального работника
По инициативе факультета социологии ЕГУ и Ассоциации социальных работников Армении была проведена научная конференция на тему «Война и мир с точки зрения социальных наук», целью которой было обсуждение влияния войн и насильственных конфликтов, происходящих в мире, на социальные процессы, а также на миссию и возможности социальных наук в этой сфере.
Գիտաժողովն անցկացվեց 4 նստաշրջանով` «Պատերազմ, միգրացիա և բռնի տեղահանում», «Տրավմա և հետպատերազմյան փորձառություն», «Սոցիալական քաղաքականության արձագանք», «Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա. ընթացիկ հետազոտական նախագծերի քննարկում» խորագրերով: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձավ գիտաժողովի թեմայի արդիականությանը և դրա գիտական հայեցակարգման անհրաժեշտությանը սոցիալական գիտությունների համատեքստում:
Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, գիտաժողովի համակարգող կոմիտեի անդամ Յուլիանա Մելքումյանն ընդգծեց սոցիալական հետազոտողների միջազգային հանրույթի կողմից սոցիալական կյանքի տարբեր ոլորտների վրա պատերազմի ազդեցության մասնագիտական քննարկման կարևորությունը։
Միջգիտակարգային գիտաժողովին ելույթ ունեցան փիլիսոփաներ, սոցիալական աշխատողներ, սոցիոլոգներ, հոգեբաններ և քաղաքագետներ՝ քննարկելով հետպատերազմյան հասարակությունների տրավմատիկ բնույթը, փախստականների և բռնի տեղահանվածների սիմվոլիկ դիմադրողականության կառուցակցման նմուշները, պատերազմի միջսերնդային չափումները, երեխաների համար աջակցության հասանելիությունը, ինչպես նաև տվյալների կառավարման միասնական համակարգերի մշակման մարտահրավերները հումանիտար ճգնաժամի պայմաններում:
Ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի՝ ԱՄՆ Կոնեկտիկուտի, Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի (Բուլղարիա), Մոսկվայի բարձրագույն տնտեսական համալսարաններից ներգրավված մասնագետներն ու հետազոտողներն անդրադարձան Արցախյան պատերազմի հետևանքներին, ռուս-ուկրաինական հակամարտությանը և Մյանմարից փախստականների վերաբնակեցմանը ԱՄՆ-ում:
Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ գիտաժողովի համակարգող կոմիտեի անդամ, Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանն արժևորեց քննարկված թեմաների փոխկապակցվածությունը և պատերազմի ու հումանիտար ճգնաժամերի հետևանքների պրակտիկ հաղթահարման ուղղությամբ գործունեություն ծավալելու համար գիտաժողովի շրջանակում քննարկված հիմնավորումները: