Апреля 05, 2024 | 16:11
Наука
Образование
Международное сотрудничество
Председателю фонда «Измирлян» Саргису Измирляну присвоено звание почетного доктора ЕГУ
В зале заседаний Учёного совета ЕГУ состоялось торжественное мероприятие, в ходе которого Саркису Тиграновичу Измирляну - армянскому меценату, бизнесмену, председателю Фонда «Измирлян», активному общественному деятелю была присвоена степень почетного доктора ЕГУ.
![](/sites/default/files/styles/large_slide/public/2024-04/00_7.jpg?h=02cb7f90&itok=EtvnsyRu)
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2024 թ. մարտի 29-ի որոշումը, ըստ որի, բարեգործական մեծ ներդրումների, հասարակական, հայրենասիրական բեղուն գործունեության և համալսարանի հետ երկարամյա ակտիվ համագործակցության համար Սարգիս Տիգրանի Իզմիրլյանին շնորհվել է Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-04/08_4.jpg?itok=RsFCdx2h)
«Մենք շատ ուրախ ենք այսօր Երևանի պետական համալսարանում հյուրընկալելու Սարգիս և Մարի Իզմիրլյանների ընտանիքի անդամներին, որոնք տարիներ շարունակ եղել են Երևանի պետական համալսարանի, մասնավորապես ԵՊՀ գրադարանի հիմնական հովանավորները: Այսօր մենք պատիվ ունենք նաև շնորհավորելու Տիգրան Իզմիրլյանին՝ Ազգային հերոսի կոչման արժանանալու համար»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:
Նա շեշտեց, որ «Իզմիրլյան» հիմնադրամի և ԵՊՀ-ի համագործակցությունը, որը նպաստել է նաև գործակցային նոր կապեր ստեղծելուն, կլինի շարունակական:
«Շուտով մենք առցանց հանդիպում կունենանք Ջորջթաունի համալսարանի հետ, ինչը, ըստ էության, կուրվագծի համագործակցության նոր հեռանկարներ»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:
Սարգիս Տիգրանի Իզմիրլյանը Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստանալու համար շնորհակալություն հայտնելով ռեկտորին, գիտական խորհրդի բոլոր անդամներին՝ ողջունեց ԵՊՀ-ում տեղի ունեցող բարեփոխումները, կրթական ծրագրերի լավարկման, ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-04/001_2.jpg?itok=jNJ-x1Dt)
«ԵՊՀ-ն Հայաստանի առաջատար բարձրագույն կրթական հաստատությունն է։ «Իզմիրլյան» հիմնադրամը ԵՊՀ-ի հետ համագործակցում է ավելի քան 25 տարի՝ իրականացնելով բազմաթիվ կարևոր նախագծեր: Վերջին տարիներին վերանորոգվել է ԵՊՀ ընթերցասրահը, որը շատ է սիրվել թե՛ ուսանողների, թե՛ դասախոսական կազմի կողմից: «Իզմիրլյան» հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի կայուն զարգացմանը, ֆինանսավորել ամենատարբեր նախագծեր, կրթության, առողջապահության, սոցիալական բարօրության, մարդասիրական աջակցության, մշակութային ժառանգության պահպանության նախաձեռնություններ: Նշեմ, որ կրթությունը միշտ եղել է հիմնարար՝ հասարակության կայուն զարգացման և բարգավաճման համար»,- ընդգծեց Սարգիս Իզմիրլյանը:
Հավելենք, որ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի № 503 ընթերցասրահը վերանորոգվել և կահավորվել է Երևանի պետական համալսարանի և «Իզմիրլյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ: