Апреля 11, 2024 | 15:49
Новый порядок предоставления финансовых ресурсов для публикации научных работ
Приказом министра образования, науки, культуры и спорта Республики Армения утвержден Порядок организации конкурса и предоставления финансовых ресурсов для компенсации затрат на публикации в ведущих журналах или издательствах, включенных в международные базы научной информации.
Ըստ կարգի՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ֆինանսական փոխհատուցում է տրամադրելու «Web of Science» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների կամ «Scimago Journal & Country Ranking» պորտալի`
- բնական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիաների, բժշկական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների մասնագիտություններով Q1 քառորդում ընդգրկված,
- իսկ հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն Q2 քառորդում ընգրկված բաց հասանելիության (open access) գիտական ամսագրերում գիտական հոդվածների հրատարակման ծախսերը փոխհատուցելու համար:
Մրցույթի շրջանակում չեն դիտարկվում MDPI, Frontiers և Hindawi հրատարակչություններում ընդգրկված ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքները, 50 և ավելի հեղինակներ ունեցող գիտական աշխատանքները:
Հրատարակման ծախսերը փոխհատուցելու համար ֆինանսական միջոցների տրամադրման առավելագույն չափը յուրաքանչյուր գիտական աշխատանքի համար 2,5 միլիոն ՀՀ դրամ է։
Փոխհատուցում կարող է տրամադրվել ամբողջությամբ, մասամբ՝ նշելով գումարի չափը, ինչպես նաև կարող է չտրամադրվել (կարգի 3-րդ և 5-րդ կետերի պահանջներին չբավարարելու դեպքում):
Հրատարակված յուրաքանչյուր գիտական աշխատանք մրցույթին կարող է ներկայացվել մեկ անգամ։ Հայտը ներկայացվում է orgs.hesc.am համակարգով։