Апреля 12, 2024 | 14:48
Партнеры
Карьера
Выпускники
Студенты ЕГУ ознакомились с особенностями управления средствами накопительного пенсионного фонда
Для студентов ЕГУ был организован курс, знакомящий с накопительной пенсионной системой, действующей в Армении. Курс провел Игнат Франгян, риск-менеджер компании «Це-Квадрат Ампега Асет Менеджмент Армения», который представил особенности накопительной пенсионной системы, специфику фондов, находящихся под управлением компании, особенности их структуры и методов управления рисками.
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին՝ նա նշեց, որ աշխատավարձի 10 տոկոսի չափով ամեն ամիս համալրվում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը։ Ըստ նրա՝ այդ տասը տոկոսը կազմվում է գործատուների միջոցով աշխատողների աշխատավարձից պահվող 5 տոկոսից, (որը վճարվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)), ինչպես նաև պետության կողմից պետական բյուջեից տրամադրվող ևս 5 տոկոսից։
«Կուտակային կենսաթոշակային համակարգում բացի պետությունից, աշխատողներից, գործատուներից, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից և ՊԵԿ-ից՝ կան նաև այլ մասնակիցներ»,- ընդգծեց Իգնատ Ֆրանգյանը՝ խոսելով Կենտրոնական բանկի վերահսկողական գործառույթից։
Բանախոսը նշեց, որ Կենտրոնական դեպոզիտարիան ունի հետևյալ գործառույթները՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարում, կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառություն։ Նա հավելեց նաև, որ բոլոր մասնակիցներն ունեն բացված դեպոզիտար հաշիվներ, որոնց վրա կուտակվում են այդ գումարները։
Նշենք, որ 2014 թվականից Հայաստանում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը։ Կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայում կառավարում են «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ և «Ամուդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները։ Այս կառավարիչներից յուրաքանչյուրն առաջարկում է երեքական ֆոնդ՝ կայուն եկամտային (FIX), պահպանողական (CON) և հավասարակշռված (BAL):
Ըստ Իգնատ Ֆրանգյանի՝ հարաբերականորեն ամենաքիչ ռիսկայինը կայուն եկամտային ֆոնդն է, ամենաբարձր ռիսկայինը՝ հավասարակշռված ֆոնդը։ Նա ընդգծեց, որ բոլոր ֆոնդերում արտարժույթով ներդրումների առավելագույն չափը 40 տոկոս է։
«Ամենամեծը մեր պահպանողական ֆոնդն է․ մեր ընդհանուր ակտիվների 85 տոկոսը ներդրված է հենց այս ֆոնդում։ Սա այն ֆոնդն է, որի դեպքում մարդիկ ֆոնդերի ընտրություն չեն կատարում, և նրանց միջոցները մեքենայորեն գնում են միջին ռիսկային ֆոնդ։ Սակայն, նրանք հնարավորություն ունեն նաև փոխելու ֆոնդերը»,- ասաց Իգնատ Ֆրանգյանը։
Բանախոսը սահիկաշարով ուսանողներին ներկայացրեց նաև իրենց արտասահմանյան ներդրումների մասով խորհրդատվություն տրամադրող, ֆոնդերի հաշվապահությունը վարող, աուդիտ կատարող ընկերությունները, որոնց մի մասը գտնվում է Ավստրիայում։
Իգնատ Ֆրանգյանը շեշտեց, որ ընկերությունը ընդհանուր համակարգին առնչվում է ֆոնդերի կառավարման մասով, այսինքն՝ կատարում է գումարի հավաքագրում, այնուհետև մասնակցում նաև վճարման գործընթացին։
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչը խոսեց նաև ներդրումների ռիսկերից և ռիսկերի կառավարման մեթոդաբանությունից։
Նշենք, որ դասընթացը կազմակերպվել էր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ, ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ։
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Կարինե Ավետիսյանը, անդրադառնալով դասընթացի կարևորությանը, ասաց, որ թեման ընտրվել է՝ հաշվի առնելով այն, որ ապագա ակտուրաներն ու ռիսկերի կառավարիչները պետք է հստակ պատկերացնեն իրենց գործառույթները։
«Ուսանողներն առաջին, երկրորդ կուրսում անցնում են ընդհանուր առարկաներ և հստակ չեն պատկերացնում, թե ինչով են զբաղվելու ապագայում։ Նման դասընթացներն օգնում են կողմնորոշվել, թե որ ոլորտում նրանք կնախընտրեն հետագայում աշխատել․ գուցե դա լինի բանկային ոլորտը կամ հենց կենսաթոշակային հիմնադրամը։ Այս դասընթացը, լինելով կողմնորոշիչ ցածրկուրսեցիների համար, կարևոր է նաև բարձր կուրսի ուսանողների ու մագիստրանտների համար, որոնք հնարավորություն են ստանում մասնագիտական հարցեր ուղղելու ոլորտի ներկայացուցիչին։ Բարձրկուրսեցիների մեծ մասն արդեն իսկ աշխատում է, և նրանց աշխատավարձի մի մասն ուղղվում է կուտակային կենսաթոշակային ֆոնդերը կառավարող ընկերություններ։ Ուստի, նրանք բավական շատ մասնագիտական հարցեր ունեն՝ կապված իրենց ֆինանսական միջոցների տնօրինման հետ»,- ընդգծեց ԵՊՀ դասախոսը։
Կարինե Ավետիսյանը վստահեցրեց, որ շարունակաբար կազմակերպվելու են այսօրինակ դասընթացներ, ինչպես նաև պարբերաբար հրավիրվելու են գործատուներ ֆինանսական տարբեր կազմակերպություններից։