Ս․թ․ մայիսի 12-16-ը Հայաստանի գիտնականների և նորարարների համար Երևանում կանցկացվեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման աջակցության միջոցառումներ, այդ թվում՝ անհատական փորձագիտական խորհրդատվություններ։
Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպված այս միջոցառումները նպատակ ունեն աջակցելու Հայաստանից «Հորիզոն Եվրոպա» ծրագրի առաջիկա մրցույթների հայտադիոմումների ներկայացմանը։
Հայտադիմումների նախապատրաստման դասընթացները կանցկացվեն ս․թ․ մայիսի 12-ին, 14-ին և 15-ին (գործնական թրեյնինգներ)։
Փորձագիտական խորհրդատվությունները կանցկացվեն ս․թ․ մայիսի 13-ին և 16-ին (անհատական աջակցություն՝ նախապես պայմանավորվածությամբ)։
Մանրամասն տեղեկություններ ստանալու և գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ կայքէջ։