«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Գալացի «Դունարեա դե Ջոս» համալսարանների (Ռումինիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունությունններ պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. ապրիլի 10՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF
տարբերակով)՝
1․ տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
2․ շարժունության համաձայնագիր (Staff Mobility Agreement for Teaching),
3․ ընդունող բուհի համաձայնություն,
4․ ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով,
5․ անձնագրի պատճեն։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական
մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան
Էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am