Апреля 25, 2024 | 11:00
Наука
Образование
Лекция, посвященная 30-летию установления армяно-сербских дипломатических отношений
Студенты факультета международных отношений ЕГУ встретились с Чрезвычайным и Полномочным Послом Сербии в РА Татьяной Панайотович-Цветкович. В рамках встречи посол прочитала лекцию, рассказав студентам ЕГУ о политике Сербии, армяно-сербских отношениях, а также перспективах дальнейшего развития отношений сотрудничества между двумя странам.
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը: Կարևորելով դեսպանի այցը ԵՊՀ՝ նա նշեց, որ Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչի դասախոսությունը նվիրված է հայ-սերբական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին:
«Հայաստանը և Սերբիան պատմական կապեր ունեն՝ սկսած բյուզանդական ժամանակներից: Սերբիայում մեծ հետաքրքրություն կա հայոց պատմության և Հայաստանի նկատմամբ. դրա ապացույցներից է 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքի սերբերեն թարգմանության առկայությունը: Եղել են ժամանակներ, երբ Հայաստանն ու Սերբիան եղել են մեկ պետության՝ Բյուզանդական կայսրության կազմում, որտեղ հայերն ունեցել են կարևոր դերակատարում։ Երկու ժողովուրդները միմյանց մշակույթներին ծանոթ են դեռևս այդ ժամանակներից»,- ասաց Տ. Եփրեմյանը։
Դեկանն ընդգծեց, որ նմանօրինակ հանդիպումները միտված են ուսանողներին ծանոթացնելու ապագա գործընկերների հետ, նրանց դիրքորոշումներին, քանի որ կարևոր է ոչ միայն ակադեմիական գիտելիք ստանալը, այլև անհրաժեշտ մանրամասներին տեղեկանալը հենց տվյալ երկրի ներկայացուցիչներից:
ՀՀ-ում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, խոսելով ԵՊՀ-ի հետ համագործակցության մասին, շեշտեց, որ բարձր է գնահատում այսօրինակ դասախոսությունների անցկացումը, քանի որ դրանք շատ լավ հնարավորություն են՝ ներկայացնելու դիվանագիտական հարաբերությունների պատմությունը՝ մատնանշելով մշակութային, տնտեսական, քաղաքական կապերը երկու երկրների միջև:
«Մեր երկրների դիվանագիտական հարաբերությունները եղել և այսօր էլ մնում են բավականին բարձր մակարդակի վրա: Հայաստանը և Սերբիան պատմական հարաբերություններ են ունեցել 12-13-րդ դարերից սկսած: Դեռ 17-րդ դարում բազմաթիվ հայեր Սերբիա են եկել և բնակություն հաստատել՝ պայմանավորված պատմական իրադարձություններով։ Այսօր էլ Սերբիայում շատ հայեր են ապրում, ինչը փաստում է երկու երկրների միջև առկա բարեկամական ամուր կապերի մասին»,- նշեց դեսպանը:
Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը բերեց մի քանի օրինակներ՝ ցույց տալով, որ տարիների ընթացքում եղած դիվանագիտական հարաբերությունները զարգացել և ամրապնդվել են:
«Հայտնի փաստ է, որ երկու երկրների միջև չկա վիզային ռեժիմ, ինչն առանձնակի եմ կարևորում։ Մենք լիահույս ենք, որ այսօրինակ համագործակցությունները ևս նպաստելու են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Եվ այս տարի, երբ լրանում է մեր դիվանագիտական հարաբերությունների 30 տարին, մենք ցանկություն ունենք ԵՊՀ-ում բացելու լսարան, որտեղ հայ ուսանողները կսովորեն սերբերեն»,- ասաց դեսպանը։
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Ուսանողները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը միջազգային համագործակցության, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Դասախոսությունից հետո դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ-ում Սերբիայի դեսպանատունը աջակցելու է հայ և սերբ գիտնականների, դասախոսների շփումների ակտիվացմանը՝ դրանով իսկ նպաստելով գիտակրթական ոլորտում գործընկերային կապերի ամրապնդմանը:
Ըստ դեկան Տ. Եփրեմյանի՝ ՀՀ-ում Սերբիայի դեսպանատան ներկայացուցիչները մասնակցելու են «Եվրասիական խաչմերուկների աշխարհաքաղաքականություն․ փոխակերպումներ, մարտահրավերներ և զարգացման ուղիներ» («Geopolitics of Eurasian Crossroads։ Transformations, Challenges and Development Paths») խորագրով գիտաժողովին, որը տեղի է ունենալու ս.թ. հոկտեմբերի 10-11-ը: