Апреля 25, 2024 | 14:00
Партнеры
Волонтерство, практика и стажировка
Мероприятия
Между ЕГУ и Арбитражным и медиационным центром Армении подписан меморандум о сотрудничестве
Между юридическим факультетом ЕГУ и Арбитражным и медиационным центром Армении подписан меморандум о сотрудничестве, цель которого - содействие совершенствованию юридического образования и научных исследований в области альтернативного разрешения споров.

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, կարևորելով հուշագրի կնքումը, նշեց, որ ֆակուլտետը տարբեր կառույցների հետ, այդ թվում՝ պետական և հասարակական, պարբերաբար բազմաթիվ հուշագրեր է կնքել՝ հաստատելով արդյունավետ համագործակցություն։

«Հայտնի է, որ աշխարհում կան վեճերի լուծման այլընտրանքային բազմաթիվ եղանակներ, որոնք գտնվում են զարգացման տարբեր փուլերում՝ իրենց ազդեցությունն ունենալով իրավաբանական և գիտահետազոտական գործունեության ոլորտների վրա։ Լիահույս եմ, որ այս համագործակցությամբ կնպաստենք ուսանողների գիտելիքների հարստացմանը նաև այս բնագավառում»,- ընդգծեց Հ․ Խաչիկյանը։
Հուշագրով ամրագրված դրույթների համաձայն՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկա անցնելու Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում։ Կենտրոնը նաև իր հնարավորության սահմաններում աջակցություն կցուցաբերի վեճերի այլընտրանքային լուծման բնագավառում կազմակերպվող ներպետական և միջազգային դատախաղերին մասնակցող Իրավագիտության ֆակուլտետի թիմերին։ Ըստ հուշագրի դրույթների՝ կենտրոնը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կատարվող գիտական հետազոտությունների համար կտրամադրի նաև պրակտիկ նյութեր, փաստաթղթեր, վիճակագրական տվյալներ և անհրաժեշտ այլ նյութեր։
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, ուսանողներին ներկայացնելով կենտրոնի գործունեությունը, շեշտեց, որ այն թեպետ ստեղծվել է ամիսներ առաջ, սակայն կարևոր դերակատարում ունի հատկապես այն մարդկանց շրջանում, որոնք, հնարավոր է, հետագայում դառնան արբիտրներ, հաշտարարներ կամ էլ փաստաբաններ, որոնք իրենց վստահորդներին կուղղորդեն վեճերի լուծման այլընտրանքային հարթակ։

«Վերջերս մենք ունեցանք աննախադեպ մի գործ․ առաջին անգամ Հայաստանում հաջողությամբ կիրառվեց համահաշտարարությունը։ Շուրջ 5 տարի դատարանում քննվող վեճը, որի կողմերը հարևաններ էին, տեղափոխվեց արտադատական հարթակ՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն։ Մեզ մոտ գրանցվելուց մինչև վերջնական վճիռն ստանալու պահը տևեց ընդամենը մեկ շաբաթ, իսկ բուն հաշտարարության գործընթացը՝ 2,5 ժամ»,- ասաց Տաթևիկ Մատինյանը՝ ընդգծելով, որ բոլոր այն երկրներում որտեղ զարգացած են արբիտրաժն ու հաշտարարությունը, մեծապես բեռնաթափվում են դատարանները։
Հանդիպման շրջանակում ուսանողները մանրամասն ծանոթացան արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտին, մասնավորապես այլընտրանքային վեճերի լուծման տարբերակներին, ոլորտի զարգացումներին, կենտրոնի աշխատանքային գործունեությանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավոր հեռանկարներին։
Նշենք, որ հանդիպումն անցկացվեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ։