Июня 06, 2024 | 11:16
Наука
Образование
Исследовательская работа
ЕГУ занял место в группе 901-950 мирового рейтинга университетов "QS World University Rankings 2025"
Ереванский государственный университет вошел в списки мирового рейтинга университетов «QS World University Rankings 2025» и списки рейтинга европейских университетов «QS Europe University Rankings 2024», войдя в группу 901-950 и заняв 415-ю позицию, соответственно.
«QS World University Rankings»
Գիտակրթական ակտիվ աշխատանքների, միջազգային գործակցությունների և աշխատաշուկայում բարձրորակ մասնագետների ապահովման շնորհիվ ԵՊՀ-ն տևական ժամանակ է՝ ներառվում է «QS World University Rankings» համալսարանների համաշխարհային վարկանիշավորման ցանկում, որն աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման երեք հեղինակավոր աղյուսակներից է: ԵՊՀ-ն ընդգրկված է նաև աշխարհի լավագույն համալսարանները ներկայացնող «Times Higher Education»-ում:
Նշենք, որ բուհերի վարկանիշավորման երրորդ հիմնական կառույցը «Shanghai Ranking»-ն է:
Այս տարի «QS World University Rankings» աղյուսակում ընդգրկվել են աշխարհի 1500 համալսարաններ 104 երկրներից: Կատարելագործվել է համալսարանների ընտրության մեթոդաբանությունը․ հաշվի են առնվում նաև կայունություն, աշխատանքային պայմաններ և միջազգային հետազոտական ցանցում ներգրավվածություն բաղադրիչները:
Վարկանիշային ցանկում համալսարանների ընդգրկումը կատարվել է 17,5 միլիոն ակադեմիական աշխատանքների վերլուծության և ավելի քան 240 000 ակադեմիական դասախոսների և գործատուների փորձագիտական կարծիքների հիման վրա:
Բուհերը վարկանիշավորվել են՝ ըստ հետևյալ ցուցանիշների․
ակադեմիական հեղինակություն՝ 30%,
որպես գործատու ունեցած հեղինակությունը՝ 15%,
ֆակուլտետում դասախոսների և ուսանողների թվի հարաբերակցությունը՝ 10%,
ֆակուլտետի գիտական հոդվածներից մեջբերումների քանակը՝ 20%,
օտարերկրյա դասախոսների թիվը՝ 5%,
օտարերկրյա ուսանողների թիվը՝ 5%,
միջազգային հետազոտական ցանց՝ 5%,
աշխատանքային պայմաններ՝ 5%,
կայունություն՝ 5%։
Նշենք, որ ամբողջ աշխարհում կան ավելի քան 27 000 բուհեր: «QS World University Rankings» համալսարանների համաշխարհային վարկանիշավորման աղյուսակում հայտնվելը հնարավորություն է տալիս հասկանալու, թե միջազգային շուկայում ինչ դիրքում է գտնվում համալսարանը:
«ԵՊՀ-ն Հայաստանի միակ բուհն է, որը ներառվել է բուհերի վարկանիշավորման «QS World University Rankings» ցանկում: Մեր համալսարանը ոչ միայն յուրաքանչյուր տարի ընդգրկվում է այս ցանկում, այլև բարելավում է դիրքերը: Սա պայմանավորված է գիտակրթական ու հետազոտական կյանքի ակտիվացմանը և միջազգայնացմանը նպաստող ԵՊՀ ակտիվ գործունեությամբ։ Կարևոր ցուցանիշ է, օրինակ, բուհի ակադեմիական կրթական հեղինակության բարձրացումը, ԵՊՀ գիտնականների հոդվածների տպագրումը միջազգային գիտական «Scopus» և «Web of Science» հեղինակավոր հարթակներում, միջազգային գիտական հարթակներում տպագրված այդ աշխատանքներից մեջբերումների թվի ավելացումը, մեր շրջանավարտների՝ աշխատաշուկայում արագ տեղայնացումը և այլն»,- նշեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը։
Նա առանձնացրեց նաև միջազգային տարբեր ծրագրերին մասնակցության կարևորությունը, մասնավորապես ուսանողների և մասնագետների փոխանակման, հետազոտական համատեղ ծրագրերը:
«QS Europe University Rankings 2024»
Այս տարի ԵՊՀ-ն ներառվել է նաև եվրոպական համալսարանների վարկանիշավորման «QS Europe University Rankings 2024» ցանկում՝ զբաղեցնելով 415-րդ հորիզոնականը:
Խոսելով միջազգային և տարածաշրջանային նմանօրինակ աղյուսակներում ընդգրկվելու մասին՝ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը նշեց. «Մենք ունենք կրթական և գիտական մեծ ներուժ և շարունակաբար աշխատում ենք այն առավելագույնս օգտագործելու և սեփական վարկանիշն ու ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող այսօրինակ աղյուսակներում ընդգրկվելը դրա վառ վկայություններից է»:
Հավելենք, որ եվրոպական համալսարանների վարկանիշավորման «QS Europe University Rankings 2024» ցանկում ընդգրկվել են Եվրոպայի ավելի քան 688 համալսարաններ: Բուհերի գնահատումը կատարվել է հետևյալ չափորոշիչներով.
ակադեմիական հեղինակություն՝ 30%,
որպես գործատու ունեցած հեղինակությունը՝ 15%,
համալսարանականների գիտական հոդվածներից մեջբերումների քանակը՝ 10%,
մեկ ֆակուլտետի տպագրած գիտական հոդվածների քանակը՝ 5%,
միջազգային հետազոտական ցանց՝ 10%,
աշխատանքային պայմաններ՝ 5%,
ֆակուլտետում դասախոսների և ուսանողների թվի հարաբերակցությունը՝ 5%,
օտարերկրյա ուսանողների՝ տարբեր երկրներից ներգրավվածությունը՝ 5%,
օտարերկրյա դասախոսների՝ տարբեր երկրներից ներգրավվածությունը՝ 5%,
փոխանակման ծրագրերով ուսանողների թիվը՝ 2,5%,
փոխանակման ծրագրերով արտերկիր մեկնող ուսանողների թիվը՝ 2,5%,
կայունություն՝ 5%։