Июня 14, 2024 | 10:10
Исследовательские центры и институты
Международное сотрудничество
Политика
Армянские и грузинские эксперты обсудили развитие политических процессов в двух странах
В Музее истории ЕГУ прошло обсуждение на тему «Армения и Грузия-2024: тенденции развития в нестабильные времена» с участием армянских и грузинских экспертов. Эксперты представили доклады, посвященные политическим процессам Армении и Грузии в контексте новых геополитических событий.
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանն նշեց, որ կենտրոնի` «Ազատ ունկնդիր» բաց համալսարան հարթակը հանրության լայն շրջանակների համար որոշակի պարբերականությամբ տարբեր թեմաներով բաց միջոցառումներ է կազմակերպում` դասախոսությունների, հետազոտությունների ներկայացման կամ պանելային քննարկումների ձևաչափերով:
«Հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում Վրաստանում տեղի են ունենում քաղաքական ակտիվ զարգացումներ, մենք հույս ունենք, որ այս քննարկումը նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին կօգնի առավել լավ պատկերացում կազմելու Վրաստանում տեղի ունեցող զարգացումների և Վրաստանի հետագա քաղաքական գործընթացների վրա դրանց ազդեցության մասին»,- ասաց Լուսինե Խառատյանը:
Վրաց փորձագետ Գեորգի Սայշմելաշվիլին, անդրադարձավ վերջերս Վրաստանի խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքին։
«Կարծում եմ, որ Վրաստանը պետք է շարունակի ԵՄ-ի հետ ինտեգրացիոն քաղաքականությունը, որը դրական ազդեցություն կունենա նաև Հայաստանի քաղաքական գործընթացների վրա»,- ասաց վրաց փորձագետն ու հավելեց, որ հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, և հույս հայտնեց, որ նոր կառավարության ձևավորմամբ կվերանայվի ընդունված օրենքը:
Փորձագետ Արսեն Խառատյանը մեկնաբանեց 2020 թ. պատերազմից հետո գործող իշխանության քայլերը ԵՄ-ի և ՌԴ-ի հետ զարգացումների համատեքստում:
Քննարկման շրջանակում բանախոսները խոսեցին նաև տարածաշրջանում անվտանգության նոր դերակատարներից:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի, Հելսինկյան քաղաքացիական ազգային կոմիտեի (Հայաստան) և Ազգայնականության ու կոնֆլիկտների հետազոտության ինստիտուտի (Վրաստան) համագործակցությամբ և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Հայաստան-Վրաստան հարևանություն. փորձագետների երկխոսության հարթակ» ծրագրի շրջանակում։ Քննարկմանը հրավիրված փորձագետներից էին նաև Աննա Գևորգյանը, Նժդեհ Հովսեփյանը, Էմիլ Ավդալիանին, Դավիթ Բրագվաձեն, Գեորգի Մասալկինին: Փորձագետների զեկույցներից հետո անցկացվեց ակտիվ քննարկում։