Июня 21, 2024 | 10:57
Наука
Образование
Конкурсы
Студент ЕГУ - участник всемирного конкурса «Мост китайского языка»
Студент первого курса бакалавриата экономического факультета ЕГУ Самвел Петросян будет представлять Армению на заключительном этапе всемирного конкурса «Мост китайского языка», который пройдет в столице Китая Пекине.

ԵՊՀ ուսանող Սամվել Պետրոսյանը «Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան չորս փուլերի արդյունքում ուսանողների շրջանում հաղթող ճանաչվեց՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Ճանաչվելով եզրափակիչ մրցափուլի հաղթող՝ վերջինս պարգևատրվեց ոսկե մեդալով, թանկարժեք մրցանակով:
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը իր գոհունակությունը հայտնեց մրցույթի կազմակերպման և չինարենի նկատմամբ Հայաստանում աճող հետաքրքրության կապակցությամբ։

Մրցույթի առաջին և երկրորդ փուլերում չինացի ուսուցիչներ Լյո Յինի և Սյու Փեյ Կանի սանն աչքի ընկավ չինարենի իմացության բարձր մակարդակով և երկրագիտական լայն մտահորիզոնով, իսկ արդեն 3-րդ և 4-րդ փուլերում տպավորիչ էին նրա վստահ և սահուն բանավոր խոսքն ու կիթառի ուղեկցությամբ ներկայացրած մշակութային համարը:
«Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլերն այս տարի անցկացվեցին երեք կատեգորիայի մասնակիցների՝ ուսանողների, ավագ դպրոցի և տարրական դասարանների աշակերտների համար:
Բարձրագույն կատեգորիայի՝ ուսանողների շրջանում անցկացվող մրցույթին մասնակցել են Հայաստանի մի շարք բուհերի ուսանողներ: Մրցույթն ավանդաբար անցկացվում է 4 փուլով. 1-ին փուլում մասնակիցները գրավոր քննություն են հանձնում, 2-րդ փուլում պատասխանում Չինաստանին վերաբերող երկրագիտական տարաբնույթ հարցերի, 3-րդ փուլում չինարենով ելույթ պատրաստում՝ բանավոր խոսքի և հռետորական հմտությունների ստուգման նպատակով, իսկ արդեն 4-րդ փուլում ներկայացնում մշակութային համար:

Նշենք, որ ԵՊՀ-ն ներկայացրած Սամվել Պետրոսյանը երկրորդ անգամ էր մասնակցում «Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան եզրափակիչ մրցափուլին: Նախկինում ևս նա հաղթող էր ճանաչվել հիշյալ մրցույթում, սակայն ավագ դպրոցի աշակերտների շրջանում: Հատկանշական է այն, որ Սամվել Պետրոսյանը մրցույթին մասնակցեց և հաղթող ճանաչվեց ՀՀ բանակում պարտադիր զինվորական ծառայությունից 6 ամիս հետո:
Հավելենք, որ «Չինարենի կամուրջ» ամենամյա համաշխարհային մրցույթի հայաստանյան ընտրական փուլը կազմակերպում է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը և համակարգում Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) Կոնֆուցիուսի ինստիտուտը: Ժյուրիի կազմում են ընդգրկված գերազանցապես չինաստանցի մասնագետները: