Ноября 08, 2024 | 12:04
Музей
Общество
Мероприятия
Литература "самиздата" и сила свободы слова. Лекция-обсуждение в Музее истории ЕГУ
Журналист, поэт, общественный деятель Тигран Паскевичян прочитал лекцию на тему «Времена, когда слово имело ценность и цену» в Музее истории имени профессора Людвига Гарибджаняна Ереванского государственного университета. Целью мероприятия было представление литературы самиздата 1960-1980-х годов, тайно издававшейся в СССР.
ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը, անդրադառնալով «Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» նախագծի շրջանակում անցկացվող միջոցառումներին, այդ թվում՝ բաց ցուցադրությանը, ասաց․ «Ազատականացմանը վերաբերող ցուցադրությանը ներկայացված է «սամիզդատ» գրականությունը, Երևանի պատմության թանգարանից բերված հրատարակություններ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարանից 1965 թ․ բերված կոչեր, որոնք ընդգրկում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ամրագրելով, որ ամեն տարի ապրիլի 24-ին մարդիկ պետք է քայլերթով գնան Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր»։
Այս դասախոսության շրջանակում ցուցադրվեց Տիգրան Պասկևիչյանի «Անկարելին՝ կարելի. նախատիպի որոնում» վավերագրական ֆիլմը, որին հաջորդեց քննարկում։
Ֆիլմում ներկայացվում են 1960-1980-ական թթ․ ԽՍՀՄ-ում ընդհատակյա լույս տեսնող «սամիզդատ» գրականությունը, մամուլը և թռուցիկները։ «Սամիզդատ»-ը (հայերեն՝ «ինքնահրատ») ԽՍՀՄ համընդհանուր գաղափարներից շեղված և առանց պետական պատվերի, պետությունից գաղտնի տպվող ու տարածվող գրականությունն էր։
Խոսելով ԵՊՀ պատմության թանգարանում իր ֆիլմի ցուցադրությունից՝ Տիգրան Պասկևիչյանը նշեց․ «Ֆիլմը պատրաստվել է 2014 թվականին՝ այն ժամանակ, երբ սոցիալական ցանցերը նոր էին սկսել ակտիվանալ և դառնալ մեր կյանքի անբաժանելի մասը։ Շատ նկատելի տարբերություններ կան համացանցի և «սամիզդատ»-ի միջև։ Ֆիլմի ցուցադրության նպատակն էր ցույց տալ, որ մերօրյա համացանցային տիրույթի նախատիպը հենց «սամիզդատ»-ն է։ Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում, քանի որ մեծ հաշվով «սամիզդատ»-ը խորհրդային երևույթ էր»։
Ֆիլմի ցուցադրությունից հետո ներկաները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։
Նշենք, որ այս դասախոսությունը ԵՊՀ-ի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի կողմից իրականացվող «Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» նախագծի շրջանակում անցկացվող եզրափակիչ միջոցառումն էր, սակայն ԵՊՀ պատմության թանգարանի բաց ցուցադրությունը կշարունակվի մինչև 2025 թվականի մարտի 20-ը։